- 19 Սեպտեմբերի, 2018
- Ընտրություններ
Ինչպես հայտնի է, 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց ընթացքում երևանցիները պետք է ընտրեն մայրաքաղաքի իշխանություններին:
Ընտրություննների ժամանակ և նախընտրական քարոզչության փուլում մի շարք հասարակական կազմակերպություններ իրականացնում են դիտորդություն: Դիտորդությունը իրականացվում է թե´ տեղամասերում, թե´ տեղամասերից դուրս, ավելին՝ դիտարկվում է նաև նախընտրական քարոզչությունը և դրա լուսաբանումը լրատվամիջոցներով:
Տեսանյութում մանրամասնորեն ներկայացված է, թե ինչ գործունեություն են իրականացնելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ նախընտրական քարոզչության շրջանում և ընտրությունների ժամանակ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»