«Անկախ դիտորդը» ներկայացրեց 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակը

Մարտի 25-ին Երևանում «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կայացավ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակի քննարկումը։ Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման զեկույցը։

Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման« ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով կայացած ընտրությունների աննախադեպ բնույթը և նաև անդրադառնալով քարոզարշավի մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք խնդիրների։

 

Առնչվող