«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիտորդություն կիրականացնի Արցախի ՏԻՄ ընտրություններում

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը կհետևի Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 8-ին:

Արցախում ընտրությունների մոնիթորինգի իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ կազմակերպությանը հատկացվել է 16 մլն 200 հազար դրամ:

Գումարը կուղղվի կարճաժամկետ դիտորդական առաքելության, ընտրողների իրազեկման տեսանյութերի պատրաստաման և մեդիա մշտադիտարկման աշխատանքներին:

Ընտրությունների օրը դիտորդական առաքելության աշխատանքները կհամակարգի «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» գործադիր տնօրեն Վահրամ Թոքմաջյանը:

Առնչվող