- 22 Օգոստոսի, 2019
- Ընտրություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիտարկելու է Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները:
Մեր թիմին անհրաժեշտ են տեղացի՝ Արցախում բնակվող դիտորդներ, ովքեր պատրաստ են և կարող են աջակցել ընտրական գործընթացների անաչառ դիտարկմանը։
Դրա համար անհրաժեշտ է, որ թեկնածուն.
– լինի Արցախի բնակիչ,
– չանդամակցի որևէ կուսակցության,
– պատրաստ լինի գործելու ոչ ստանդարտ իրավիճակներում:
Հետաքրքրվողներին խնդրում ենք ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի դեպքում գրեք մեզ կամ զանգահարեք 044470009, 093660453 հեռախոսահամարներով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 27-ը:
Ընտրված բոլոր մասնակիցները կհրավիրվեն դիտորդության վերաբերյալ դասընթացների։ Ձեր աշխատանքը ոչ միայն կարևոր է, այլ նաև վարձատրվում է: