- 20 Հունվարի, 2020
- Ընտրություններ
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն հավաքագրում է մեդիա մշտադիտարկման մասնագետներ՝ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների մշտադիտարկում իրականացնելու համար:
Սա կարճաժամկետ աշխատանք է, որը տևելու է փետրվարի 17-ից մինչև ապրիլի 1-ը, իսկ երկրորդ փուլի անցկացման դեպքում՝ մինչև ապրիլի 15-ը:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս ՀԱՅՏԸ, վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 1-ն է: Աշխատանքն իրականացվելու է Երևանից:
Բաց կանչին արձագանքողներից ակնկալվում է.
• Հայաստանի և Արցախի ներքին քաղաքական իրավիճակի մասին տեղեկացվածություն և ընտրական գործընթացների դերի կարևորում
• Տեղեկացվածություն Հայաստանի և Արցախի մեդիա միջավայրի վերաբերյալ
• Գրավոր և բանավոր հայոց լեզվի գերազանց իմացություն, տեքստի հետ աշխատելու հմտություններ
• Արդյունավետ և ոչ կոնֆլիկտային հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև համագործակցելու և արագ արձագանքելու պատրաստակամություն
• Քաղաքական չեզոքություն
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել՝ 011 355042 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին: