Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման խնդիրները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

February 1, 2020
- 10:00 - 14:00
- [:en]Yerevan [:hy]Երևան [:ru]Ереван
- +374 11 355042
📍Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը: Նշվում է, որ այդ մարմնի ստեղծման նպատակն է ապահովել կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունը: Այս մասնագիտացված մարմինը օժտված է լինելու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով:Նոր մարմին ստեղծելու հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում Հայաստանում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:Այս տեսանկյունից Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է համարվում:Նախագծի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն կազմված է լինելու կենտրոնական և տարածքային մարմիններից: Տարածքային մարմինները ձևավորվելու են աստիճանաբար: Կենտրոնական մարմինը կազմված է լինելու օպերատիվ-հետախուզական գործունեության, քննչական և ներքին անվտանգության վարչություններից, ինչպես նաև միջազգային համագործակցության, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական, վերապատրաստման ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններից:
➡️ Ինչպե՞ս է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը բարձրացնելու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ե՞րբ է այն ստեղծվելու, ի՞նչ գործառույթներով է օժտված լինելու և ինչպե՞ս է կազմավորվելու: Այս հարցերին հանգամանորեն անդրադարձ կատարվեց «ՕՊԵՐԱ ՍՅՈՒԹ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում փետրվարի 1-ին, ժամը 10:30-ին կայացած «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ:
🎤 Բանախոսներն են՝
• Ռուստամ Բադասյան, ՀՀ Արդարադատության նախարար
• Հայկուհի Հարությունյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ
• Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող
• Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
• Դավիթ Մելքոնյան, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ
• Կարեն Զադոյան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ (ենթակա է հաստատման)