Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. արցախյան 44-օրյա պատերազմը • ՍԵՄԻՆԱՐ

February 13 – 14, 2021
- 10:00 - 18:00
- Աղվերան
- +374 11 355042
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փետրվարի 13-14-ին Աղվերանում լրագրողների համար կազմակերպում է 2-օրյա սեմինար-քննարկում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. արցախյան 44-օրյա պատերազմը» խորագրով։
Միջոցառմանը զեկույցով հանդես կգան համապատասխան պետական և դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներ։ Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ առավոտյան, վերադարձը` կիրակի, ժամը 17:00-ին: Եթե ցանկանում եք ժամանել ուրբաթ օրը երեկոյան, հայտի մեջ նշեք համապատասխան տողում։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 8-ը՝ ժամը 23։59-ը։ Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով։