Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում • ՍԵՄԻՆԱՐ

September 4 – 6, 2021
- 10:00 - 18:00
- Ծաղկաձոր
- +374 11 355042
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 4-5-ին Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպում է երկօրյա սեմինար-քննարկում «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն հակակոռուպցիոն մարմինների ստեղծումն ու աշխատանքը։
Միջոցառմանը զեկույցով հանդես կգան համապատասխան ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք և ոլորտի փորձագետներ: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը նախատեսվում է Երևանից ուրբաթ երեկոյան, վերադարձը` կիրակի՝ օրվա երկրորդ կեսին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը` https://forms.gle/sA5hR3fNnAza3nCa6
Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է։ Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 355042 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին: