Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների ընթացքը․ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում • ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

June 23, 2022
- 16:00
- «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն
- +374 11 355042
Հունիսի 23-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպում են կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների ընթացքը․ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում» խորագրով:
Քննարկման բանախոսներն են ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, Ազգային ժողովի պատգամավոր Ծովինար Վարդանյանը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, ԻՔՄ իրավական փորձագետ Վաղարշ Աղաբեկյանը:
Միջոցառման մոդերատորն է ԱլԳ ՔՖՀ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
Միջոցառումը սկսվելու է 16:00-ին՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում: