«Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում»․ ենթադրամաշնորհների մեկնարկման արարողություն

March 21 - 19, 2025
- 11:00
Սույն թվականի մարտի 21-ին, ժամը 11:00-ին, Նալբանդյան 7/1 հասցեում («ԲՅՈՒՐՈ») տեղի կունենա «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ լրատվամիջոցների և մարզային հասարակական կազմակերպությունների համար հայտարարված ենթադրամաշնորհների մեկնարկման արարողությունը։
Մրցույթը հայտարարվել էր «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի շրջանակներում, որը միտված է Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը և պետական գնումների թափանցիկության և հաշվետվողականության խթանմանը։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ։
Միջոցառումը բաց է լուսաբանման համար:
ԿԻՍՎԵԼ[addtoany]