Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը • ՍԵՄԻՆԱՐ

September 14 – 15, 2024
- Ծաղկաձոր
- +374 11 355042
Սեպտեմբերի 14-15-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կազմակերպում է սեմինար-քննարկում՝ «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը» խորագրով:
Երկօրյա միջոցառումը կազմակերպվում է լրագրողների, հասարակական կարծիք ձևավորողների և պետական պաշտոնյաների համար:
Միջոցառումը տեղի է ունենալու Ծաղկաձորում, «Էլեգանտ Հոթել ընդ Ռեզորթ» հյուրանոցային համալիրում։
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ առավոտյան, վերադարձը` կիրակի (ճաշից հետո):
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը, ժամը 18։00։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում կընտրվեն շուրջ 20 մասնակիցներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042, (095) 130063 հեռախոսահամարներով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: