Ես կողմ եմ, որ նախագահը դառնա ժողովրդի կողմից ուղիղ ընտրվող. Դանիել Իոաննիսյան

Sorry, this entry is only available in Armenian.

Որոշ հարցեր կան, որոնք դեռ ամբողջությամբ հասկանալու կարիք ունենք, օրինակ ինչպես ենք Սահմանադրության մեջ նախատեսում այն սցենարը, երն ԱԺ-ում մեծամասնություն չի ձեւավորվում, բայց կառավարություն պետք է ձեւավորվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Սահմանադրական բարեփոխումների թեկնայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, տարբեր երկներում այդ հարցը տարբեր ձեւով է լուծվել, բայց բոլոր լուծումներուն էլ ունեն նույն երկու մեկետրը. «Կետ առաջին, ամեն դեպքում կառավարությունը պետք է ունենա խորհրդարանի օրհնությունը կամ գոնե լռելյայն համաձայնությունը: Կոպիտ ասած խորհրդարանի մեծամասնությունը չպետք է դեմ լինի կառավարությանը: Երկրորդը, եթե չի ձեւավորվում կառավարություն, պետք է տեղի ունենան նոր ընտրություններ:

Այս առումով ես կարեւորում եմ նախագահի դերի բարձրացումը, որ նախագահը դառնա ժողովրդի կողմից ուղիղ ընտրվող, եւ այն դեպքում, եթե քաղաքական ճգնաժամ  հասունանում, կարեւոր լինի նախագահի կողմից այդ պրոցեսի մոդերացիան», – ասաց Իոաննիսյանը:

Related Posts: