Հայաստանի ժողովրդավարության հեռանկարները ԵՏՄ-ում

Sorry, this entry is only available in Armenian.

Դժվար թե որևէ մեկն այսօր պնդի, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, այդուհանդերձ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Հայաստանն այսօր ժողովրդավարության ցուցանիշով առաջ է հետսովետական երկրների մեծամասնությունից:

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին որոշումից հետո ՀՀ քաղաքացիների մոտ առաջացան մի շարք հարցեր, որոնց մի մասը կապված է այս միություն մտնելուց հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ապագայի հետ:

Կարելի է, բնականաբար, հայտարարել, որ ՌԴ-ի, Բելառուսի կամ Ղազախստանի ընտրախախտումներն ու ժողովրդավարությունը առանձնահատուկ կապ չունեն Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն այսօր աշխատում է այս եռյակի հետ միայն տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Սակայն, վերջին շրջանում հաճախակի են դարձել Ռուսաստանից մեսիջներն ու հայտարարությունները, որոնք պահանջում են կիրառել գրաքննություն, փակել «անդուր» ՀԿ-ները և վերջնականապես հրաժարվել սուվերեն արտաքին քաղաքականությունից:

Անիմացիոն տեսանյութում մանրամասն քննարկված են ԵՏՄ-ին և հայկական ժողովրդավարությանը առնչվող հարցերը:

Աննա Փամբուխչյան

Related Posts: