Ազգային անվտանգության ռազմավարություն • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Հուլիսի 25, 2020
  • 12:00 - 14:00
  • Ереван
  • +374 11 355042

Հուլիսին 10-ին Անվտանգության խորհրդի նիստում հավանության արժանացած ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը որպես գլխավոր նպատակ հռչակում է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումը՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք։

Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի ազգային շահերը և դրանց արդյունավետ պաշտպանության ռազմավարական ուղղությունները: Փաստաթղթում նշվում է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության իրագործմամբ ՀՀ քաղաքացին բարձր նշաձող է սահմանել պետության անվտանգության, զարգացման և բարեկեցության ապահովման համար:

Նոր համատեքստում Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքը կառավարման ժողովրդավարական համակարգն է, որն ամուր հիմք է ստեղծում երկրի տնտեսական, քաղաքական, մտավոր, հետևաբար նաև ռազմական ներուժի հզորացման համար:

Ռազմավարությունը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա:

  1. Առաջին՝ ուժեղ և բարեկեցիկ Հայաստանը սեփական անվտանգության երաշխավորն է։ Հայաստանն այս համատեքստում շարունակելու է ջանքեր ներդնել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ապահովման գործում:
  2. Երկրորդ՝ ռազմավարությունը կոչված է նպաստելու հեռահար նպատակին՝ հայոց պետականության հավիտենության ապահովմանը՝ «մեզ պատրաստելով դիմակայելու մեր պետականությանը երբևէ սպառնացող հնարավոր վտանգներին»:
  3. Երրորդ՝ համաձայն ռազմավարության, մշտապես փոփոխվող աշխարհում առաջնային է դառնում զարգացնել Հայաստանի ներքին և արտաքին դիմակայունությունը՝ նոր, անկանխատեսելի մարտահրավերներին միշտ պատրաստ լինելու և դրանց արդյունավետորեն արձագանքելու համար:

Նշվում է նաև, որ ազգային անվտանգության համալիր ապահովման համար անհրաժեշտ է պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև հասարակության ջանքերի մեկտեղում:

Ազգային անվտանգության ռազմավարությանը հանգամանորեն կանդրադառնանք հուլիսի 25-ին, ժամը՝ 12:00-ին, «Հիլթոն» հյուրանոցի սրահում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ:

📢 Բանախոսներն են՝

Արմեն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի քարտուղար

Ռուբեն Ռուբինյան, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Գևորգ Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող

Ստյոպա Սաֆարյան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2020-7 -25 12:00 2020-7 -25 14:00 Եվրոպա/Լոնդոն Ազգային անվտանգության ռազմավարություն • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Հուլիսին 10-ին Անվտանգության խորհրդի նիստում հավանության արժանացած ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը որպես գլխավոր նպատակ հռչակում է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումը՝ հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա՝ որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք։ Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի ազգային շահերը և Ереван
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0