Արտաքին քաղաքականությունը և դրա լուսաբանումը. ո՞րը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը • ՍԵՄԻՆԱՐ
- April 13 – 14, 2024
- Աղվերան
- +374 11 355042
Ապրիլի 13-14-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կազմակերպում է արտաքին քաղաքականության վերաբերյալ հերթական՝ 18-րդ սեմինար-քննարկումը՝ նախատեսված լրագրողների և հանրային կարծիքի առաջատարների համար։
Սեմինարը կրում է «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ ո՞րը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը» խորագիրը։
Քննարկմանը հանդես են գալու բարձրաստիճան բանախոսներ, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետը, ՀՀ այլ պաշտոնյաներ և դեսպաններ։
Սեմինարը կայանալու է Աղվերանի «Արթուրս» հյուրանոցում։ Մեկնումը նախատեսված է Երևանից շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, առավոտյան:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 10-ը, երեքշաբթի, ժամը 15:00: Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 մասնակիցներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: