Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ բանակցությունների հեռանկարները • ՍԵՄԻՆԱՐ

July 1 – 2, 2023
- Ծաղկաձոր
- +374 11 355042
Հուլիսի 1-2-ին Ծաղկաձորում տեղի կունենա արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների համար «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից կազմակերպվող հերթական՝ 15-րդ սեմինար քննարկումը:
«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ բանակցությունների հեռանկարները» խորագրի ներքո անցկացվող այս սեմինարի բանախոսները՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և դիվանագետներ, մասնակիցներին կներկայացնեն հայ-ադրբեջանական և արցախ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս ընթացքը, խնդիրներն ու հեռանկարները:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին, առավոտյան:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը` https://forms.gle/mSJS7bFdStqNisFp7
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 29-ը՝, հինգշաբթի, 15:00: Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: