Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ խաղաղության գործընթացը և արդի մարտահրավերներն ու հնարավորությունները

November 4 – 5, 2023
- Աղվերան
- +374 11 355042
Նոյեմբերի 4-5-ին Աղվերանում տեղի կունենա արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների համար «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից կազմակերպվող հերթական՝ 16-րդ սեմինար քննարկումը:
«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ խաղաղության գործընթացը և արդի մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրի ներքո անցկացվող այս սեմինարի բանախոսները կներկայացնեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ներկայիս ընթացքը, դրա առջև ծառացած խնդիրներն ու առկա հնարավորությունները:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին, առավոտյան:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը` https://forms.gle/o81XBBKLQY5Busya8
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 1-ը, չորեքշաբթի, 15:00: Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: