Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. խաղաղության հեռանկարը փոփոխվող աշխարհում • ՍԵՄԻՆԱՐ

February 3 – 4, 2024
- Ծաղկաձոր
- +374 11 355042
Փետրվարի 3-4-ին Ծաղկաձորում տեղի կունենա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից լրագրողների և հանրային կարծիքի առաջատարների համար կազմակերպվող՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ 17-րդ սեմինար-քննարկումը՝ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. խաղաղության հեռանկարը փոփոխվող աշխարհում» խորագրով:
Սեմինարին զեկույցներով հանդես կգան Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներ, դիվանագետներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին, առավոտյան:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունվարի 30-ը, երեքշաբթի, 15:00: Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 մասնակիցներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: