Ընտրական կարգավորումներ և բարեփոխումներ • ՍԵՄԻՆԱՐ

April 10 – 11, 2021
- 18:00 - 17:00
- Ծաղկաձոր
- +374 11 355042
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ապրիլի 10-11-ին Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպում է երկօրյա սեմինար-քննարկում «Ընտրական կարգավորումներ և բարեփոխումներ» խորագրով, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները։
Միջոցառմանը զեկույցով հանդես կգան համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մեկնումը նախատեսվում է Երևանից շաբաթ օրը՝ առավոտյան, վերադարձը` կիրակի՝ օրվա երկրորդ կեսին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ https://forms.gle/hH6Ai4HjybZvsfqS6
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 5-ն է։ Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/uicarmenia/: