Ինչպես վերահսկել պետական գնումները • ՍԵՄԻՆԱՐ
- December 9 – 10, 2023
- Դիլիջան
- +374 11 355042
Դեկտեմբերի 9-10-ին Դիլիջանում տեղի կունենա պետական գնումների համակարգի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպվող սեմինար քննարկումը:
«Ինչպես վերահսկել պետական գնումները» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և հանրային ֆինանսների ոլորտի փորձագետները կներկայացնեն պետական գնումների համակարգը, դրա վերահսկման ձևերն ու մեթոդները:
Սեմինարի մասնակիցները հետագայում կկարողանան ստանալ մինչև 7500 ֆունտ ստերլինգի չափով դրամաշնորհ՝ պետական գնումների համակարգը վերահսկելու և մշտադիտարկելու հետ կապված ծրագրերի համար:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, առավոտյան:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 7-ը, հինգշաբթի, 15:00:
Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ և քաղհասարակության ներկայացուցիչներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: