Ոստիկանության բարեփոխումները և պարեկային ծառայության ներդրումը ՀՀ մարզերում․ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

November 15, 2021
- Կապան
- +374 11 355042
Նոյեմբերի 15-ին Կապանում տեղի է ունենալու հանրային քննարկում ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ:
Միջոցառումը կազմակերպում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Freedom House կազմակերպության աջակցությամբ:
Միջոցառմանը, որը տեղի է ունենալու 14:00-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում, ելույթներով հանդես կգան և ուսանողներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն Արդարադատության նախարարության խորհրդական Ամալյա Հովսեփյանը, ԻՔՄ ծրագրերի համակարգող, ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը:
Նշենք, որ այս քննարկումը մեկն է լինելու միջոցառումների այն շարքից, որի նպատակն է իրազեկել և մասնակից դարձնել ուսանողներին երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին: