Սահմանային ճգնաժամի հանգուցալուծման հայաստանյան քաղաքական ուժերի պատկերացումները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • May 29, 2021
  • 12:00 - 14:00
  • ք․ Երևան
  • +374 11 355042

Հայ-ադրբեջանական սահմանին կրկին անհանգիստ է։ Ադրբեջանական կողմը գերի է վերցրել 6 հայ զինծառայողների ՀՀ տարածքում՝ «սահմանից 800 մետր հեռավորության վրա ինժեներական աշխատանքներ իրականացնելիս»: Պաշտոնական Բաքուն նրանց անվանում է դիվերսանտներ:

Հայաստանը խնդրի կարգավորման հարցում ռազմաքաղաքական օգնություն ստանալու ակնկալիքով դիմել է դաշնակից Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, որոնց գործողությունների արագությունը պաշտոնական Երևանին չի բավարարում:

Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման պատճառով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը կարող է հանգեցնել սահմանին իրավիճակի կտրուկ էսկալացիայի՝ ընդհուպ մարտական գործողությունների։

Հաշվի առնելով այդ հեռանկարը՝ Երևանն առաջարկել է իրավիճակի լիցքաթափման իր ծրագիրը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ դուրս են բերում իրենց զորքերն առաջնագծից, իսկ սահմանի այդ հատվածներում տեղակայվում են Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դիտորդները։

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամը հանգամանորեն քննարկելու, իրադրության վերաբերյալ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի դիրքորոշումները լսելու նպատակով մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Էլիտ պլազա» բիզնս կենտրոնի VIP դահլիճում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն կազմակերպում է քննարկում «ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ» թեմայով:

Բանախոսներն են.

Դավիթ Խաժակյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Դավիթ Սանասարյան, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Անահիտ Ադամյան, «Հանրապետություն» կուսակցություն

Միքայել Նահապետյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Վարուժան Ավետիսյան, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

Ռուբեն Մեհրաբյան, «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք

Անդրիաս Ղուկասյան, «Ազատ Հայրենիք» դաշինք

Հովհաննես Ղազարյան, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

Ներկայացուցիչ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից

Ներկայացուցիչ «Արդար Հայաստան»

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2021-5 -29 12:00 2021-5 -29 14:00 Եվրոպա/Լոնդոն Սահմանային ճգնաժամի հանգուցալուծման հայաստանյան քաղաքական ուժերի պատկերացումները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Հայ-ադրբեջանական սահմանին կրկին անհանգիստ է։ Ադրբեջանական կողմը գերի է վերցրել 6 հայ զինծառայողների ՀՀ տարածքում՝ «սահմանից 800 մետր հեռավորության վրա ինժեներական աշխատանքներ իրականացնելիս»: Պաշտոնական Բաքուն նրանց անվանում է դիվերսանտներ: Հայաստանը խնդրի կարգավորման հարցում ռազմաքաղաքական օգնություն ստանալու ակնկալիքով դիմել է դաշնակից Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, որոնց գործողությունների արագությունը պաշտոնական Երևանին չի բավարարում: Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զորքերի ք․ Երևան
Ավելացնել օրացույցին
Անցած միջոցառումներ
0