Օտարերկրյա հեռուստաալիքները և հայկական մուլտիպլեքսը • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Մարտի 14, 2020
  • 12:00 - 14:00
  • Երևան
  • +374 11 355042
ՀՀ պետական թվային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքի մասին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ այս տարվա հունվարի վերջին արած հայտարարությունը հանրային լայն արձագանք ստացավ:
Հայաստանը, ինչպես հայտարարել էր Հակոբյանը, գրեթե միակ երկիրն է, որը թույլ է տվել օտարերկրյա հեռարձակողներին մտնել պետական մուլտիպլեքս։ Պատճառները տարբեր են` քաղաքական, տեխնիկական, գաղափարական և լեզվային։

Պետական մուլտիպլեքսի բոլոր օտարերկրյա հեռուստաալիքների` CNN–ի, РТР–ի, Ռուսական առաջին ալիքի և Культура-ի հեռարձակումը հայերեն չէ։ Պետական մուլտիպլեքսով հեռարձակվում է նաև ԱՊՀ-ի պաշտոնական «Միռ» հեռուստաալիքը, որի ծախսերը մասնակիորեն ֆինանսավորում է նաև Հայաստանի կառավարությունը:

Օտարերկրյա հեռուստաալիքների պարագայում խնդիրներ են առաջանում նաև իրավաբանական հարթությունում, օրինակ՝ օրենսդրական խախտումների հայտնաբերման դեպքում։
Այժմ ՀՀ պետական մուլտիպլեքսով օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման մասին որոշում չկա. միայն հայտարարություններ են:
Այս խնդրին համակողմանիորեն անդրադարձանք մարտի 14-ին՝ ժամը 12:00-ին, «ՕՊԵՐԱ ՍՅՈՒԹ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ:Բանախոսներն են՝
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի ղեկավար
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով, ուղարկեք նամակ [email protected] հասցեին կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։
ԿԻՍՎԵԼ[addtoany]
2020-3 -14 12:00 2020-3 -14 14:00 Եվրոպա/Լոնդոն Օտարերկրյա հեռուստաալիքները և հայկական մուլտիպլեքսը • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ պետական թվային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքի մասին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ այս տարվա հունվարի վերջին արած հայտարարությունը հանրային լայն արձագանք ստացավ: Հայաստանը, ինչպես հայտարարել էր Հակոբյանը, գրեթե միակ երկիրն է, որը թույլ է տվել օտարերկրյա հեռարձակողներին մտնել պետական մուլտիպլեքս։ Պատճառները տարբեր են` քաղաքական, տեխնիկական, գաղափարական և լեզվային։ Պետական Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0