Ապատեղեկատվություն և հիբրիդային սպառնալիքներ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՊՀ-ում

Ապատեղեկատվություն և հիբրիդային սպառնալիքներ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՊՀ-ում

  • April 8, 2026
  • ՀԱՊՀ
  • +374 11 355042

Ապրիլի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի կունենա քննարկում ուսանողների հետ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնությամբ։

Միջոցառումը կազմակերպվում է ուսանողների հետ քննարկումների շարքի շրջանակում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության ներքո։

Քննարկման ընթացքում կներկայացվեն ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների հիմնական առանձնահատկությունները, դրանց գործիքակազմը և ազդեցությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա։ Բանախոսելու են «Հայկական խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Էդգար Վարդանյանը:

Հանդիպման երկրորդ հատվածում նախատեսվում է ինտերակտիվ խաղ-քննարկում, որի ընթացքում մասնակիցները, կիրառելով ստացված գիտելիքները, կմշակեն հիբրիդային սպառնալիքների սեփական սցենարները։

Նշենք, որ այս քննարկումը մեկն է ուսանողական հանդիպումների այն շարքից, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը ժամանակակից տեղեկատվական և քաղաքական մարտահրավերների վերաբերյալ։

 

SHARE[addtoany]
2026-4 -8 2026-4 -8 Europe/London Ապատեղեկատվություն և հիբրիդային սպառնալիքներ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՊՀ-ում Ապրիլի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի կունենա քննարկում ուսանողների հետ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնությամբ։ Միջոցառումը կազմակերպվում է ուսանողների հետ քննարկումների շարքի շրջանակում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության ներքո։ Քննարկման ընթացքում կներկայացվեն ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների հիմնական առանձնահատկությունները, դրանց գործիքակազմը և ազդեցությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա։ Բանախոսելու են «Հայկական ՀԱՊՀ
Ավելացնել օրացույցին
past event
0