Ապատեղեկատվություն և փաստեր․ հանրային ընկալումները ՆԳՆ-ի և ոստիկանության շուրջ • ՍԵՄԻՆԱՐ

Ապատեղեկատվություն և փաստեր․ հանրային ընկալումները ՆԳՆ-ի և ոստիկանության շուրջ • ՍԵՄԻՆԱՐ

  • April 11 – 12, 2026
  • Ծաղկաձոր
  • +374 11 355042

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրավիրում է լրագրողներին և հանրային կարծիքի առաջատարներին մասնակցելու երկօրյա սեմինար-քննարկման, որը նվիրված է ՆԳՆ համակարգի բարեփոխումներին և տեղեկատվական մարտահրավերներին:

Երբ. Ապրիլի 11-12

Որտեղ. Ծաղկաձոր (Մեկնումը՝ Երևանից, ապրիլի 11-ի առավոտյան)

Բանախոսներ. ՀՀ Ներքին գործերի նախարար, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ

Ի՞նչ է սպասվում.

Հանցագործությունների վիճակագրության վերլուծություն և ճիշտ մեկնաբանում
Ոստիկանության բարեփոխումների ընթացքի խորքային քննարկում
Ապատեղեկատվության ազդեցությունը ՆԳՆ-ի և ոստիկանության հանրային ընկալման վրա

Կարևոր մանրամասներ. Մասնակիցների ընտրություն. սեմինարին մասնակցության համար ընտրվելու են շուրջ 25 մասնակիցներ

Ծախսեր. մասնակցության բոլոր ծախսերը հոգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն

Վերջնաժամկետ. հայտերի ընդունումը՝ մինչև ապրիլի 7, ժամը 12:00-ն

 Ինչպե՞ս դիմել. մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/9szDkBCN3qgDMtAJ9:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 355042 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին:

Այս միջոցառումը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում (AEGIS)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից։

SHARE[addtoany]
2026-4 -11 2026-4 -12 Europe/London Ապատեղեկատվություն և փաստեր․ հանրային ընկալումները ՆԳՆ-ի և ոստիկանության շուրջ • ՍԵՄԻՆԱՐ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրավիրում է լրագրողներին և հանրային կարծիքի առաջատարներին մասնակցելու երկօրյա սեմինար-քննարկման, որը նվիրված է ՆԳՆ համակարգի բարեփոխումներին և տեղեկատվական մարտահրավերներին: Երբ. Ապրիլի 11-12 Որտեղ. Ծաղկաձոր (Մեկնումը՝ Երևանից, ապրիլի 11-ի առավոտյան) Բանախոսներ. ՀՀ Ներքին գործերի նախարար, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ Ի՞նչ է սպասվում. Հանցագործությունների վիճակագրության վերլուծություն և ճիշտ մեկնաբանում Ոստիկանության բարեփոխումների ընթացքի Ծաղկաձոր
Ավելացնել օրացույցին
past event
0