Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ ՀՀ մարտահրավերներ՝ տարածաշրջան և ընտրություններ • ՍԵՄԻՆԱՐ
April 25 – 26, 2026
- Ծաղկաձոր
- +374 11 355042
Ապրիլի 25-26-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների և կարծիքի առաջատարների համար կազմակերպում է արտաքին քաղաքականության վերաբերյալ հերթական՝ 23-րդ սեմինար-քննարկումը:
Երկօրյա սեմինարը տեղի է ունենալու «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ ՀՀ մարտահրավերներ՝ տարածաշրջան և ընտրություններ» խորագրով: Բանախոսների շարքում լինելու են արտաքին քաղաքականության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Սեմինարը կայանալու է Ծաղկաձորում։ Մեկնումը նախատեսված է Երևանից շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, առավոտյան:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 22-ը, չորեքշաբթի, ժամը 15:00-ն: Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 մասնակիցներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեզ՝ [email protected] էլ․ հասցեին:
