Ինչպես վերահսկել պետական գնումները • ՍԵՄԻՆԱՐ

  • Դեկտեմբերի 9 – 10, 2023
  • Դիլիջան
  • +374 11 355042

Դեկտեմբերի 9-10-ին Դիլիջանում տեղի կունենա պետական գնումների համակարգի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպվող սեմինար քննարկումը:

«Ինչպես վերահսկել պետական գնումները» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և հանրային ֆինանսների ոլորտի փորձագետները կներկայացնեն պետական գնումների համակարգը, դրա վերահսկման ձևերն ու մեթոդները:

Սեմինարի մասնակիցները հետագայում կկարողանան ստանալ մինչև 7500 ֆունտ ստերլինգի չափով դրամաշնորհ՝ պետական գնումների համակարգը վերահսկելու և մշտադիտարկելու հետ կապված ծրագրերի համար:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։

Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, առավոտյան:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 7-ը, հինգշաբթի, 15:00:

Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ և քաղհասարակության ներկայացուցիչներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

 

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2023-12 -9 2023-12 -10 Եվրոպա/Լոնդոն Ինչպես վերահսկել պետական գնումները • ՍԵՄԻՆԱՐ Դեկտեմբերի 9-10-ին Դիլիջանում տեղի կունենա պետական գնումների համակարգի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպվող սեմինար քննարկումը: «Ինչպես վերահսկել պետական գնումները» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և հանրային ֆինանսների ոլորտի փորձագետները կներկայացնեն պետական գնումների համակարգը, դրա վերահսկման ձևերն ու մեթոդները: Սեմինարի մասնակիցները հետագայում կկարողանան ստանալ Դիլիջան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0