Ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների նկատմամբ հասարակության դիմակայության ամրապնդումը • ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների նկատմամբ հասարակության դիմակայության ամրապնդումը • ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

  • April 18 – 19, 2026
  • Ծաղկաձոր
  • +374 11 355042

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Քաղաքացիական դիմակայունության նախաձեռնությունը» (CRI) հրավիրում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին (անկախ զբաղեցրած հաստիքից) մասնակցելու երկօրյա գործնական աշխատաժողովի։

Երբ. ապրիլի 18-19

Որտեղ. Ծաղկաձոր (մեկնումը՝ Երևանից և մարզերից, ապրիլի 18-ի առավոտյան)

Օրակարգում.

  • ապատեղեկատվության նարատիվները Հայաստանում, դրանց տարածման մեխանիզմները և փաստերի ստուգման տեղական փորձը
  • Բալթյան երկրների փորձը և Delfi մեդիա հոլդինգի փորձագետի հատուկ դասընթացը՝ AI-ով ստեղծված կեղծիքների, կեղծ հաշիվների և տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտման վերաբերյալ
  • OSINT աշխատարան․ բաց աղբյուրներով տեղեկատվության հավաքագրման թիմային վարժություններ իրական դեպքերի հիման վրա:

Կարևոր մանրամասներ.

Մասնակիցների ընտրություն. աշխատաժողովին մասնակցելու համար մրցութային հիմունքներով ընտրվելու է շուրջ 30 մասնակից:

Ծախսեր. մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը:

Դիմելու վերջնաժամկետ. ապրիլի 13, ժամը 15:00:

Ինչպե՞ս դիմել. մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 355-042 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին։

Նախագիծը ֆինանսավորվում է Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից:

SHARE[addtoany]
2026-4 -18 2026-4 -19 Europe/London Ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների նկատմամբ հասարակության դիմակայության ամրապնդումը • ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Քաղաքացիական դիմակայունության նախաձեռնությունը» (CRI) հրավիրում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին (անկախ զբաղեցրած հաստիքից) մասնակցելու երկօրյա գործնական աշխատաժողովի։ Երբ. ապրիլի 18-19 Որտեղ. Ծաղկաձոր (մեկնումը՝ Երևանից և մարզերից, ապրիլի 18-ի առավոտյան) Օրակարգում. ապատեղեկատվության նարատիվները Հայաստանում, դրանց տարածման մեխանիզմները և փաստերի ստուգման տեղական փորձը Բալթյան երկրների փորձը և Delfi մեդիա հոլդինգի փորձագետի հատուկ դասընթացը՝ AI-ով Ծաղկաձոր
Ավելացնել օրացույցին
past event
0