Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար

  • Սեպտեմբերի 28, 2021
  • +374 11 355042

Սեպտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները ճանաչողական այց են կատարելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Միջոցառումը կազմակերպում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Freedom House կազմակերպության աջակցությամբ:

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջինն է Հայաստանում ձևավորվող այն կառույցներից, որոնք կոչված են նոր և ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում: Ծանոթանալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին՝ ուսանողներն ընդհանուր պատկերացումներ կստանան ոչ միայն կոնկրետ կառույցի, այլև ընդհանրապես հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումների մասին:

Նշենք, որ այս ճանաչողական այցը մեկն է միջոցառումների այն շարքից, որի նպատակն է իրազեկել և մասնակից դարձնել ուսանողներին երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին:

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2021-9 -28 2021-9 -28 Եվրոպա/Լոնդոն Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար Սեպտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները ճանաչողական այց են կատարելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Միջոցառումը կազմակերպում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ Freedom House կազմակերպության աջակցությամբ: Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջինն է Հայաստանում ձևավորվող այն կառույցներից, որոնք կոչված են նոր և ավելի արդյունավետ մակարդակի բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում: Ծանոթանալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին՝ Նշված չէ
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0