Նախընտրական քարոզարշավների և կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդիրները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Սեպտեմբերի 19, 2020
  • 12:00 - 14:00
  • Երևան
  • +374 11 355042

«Ընտրական օրենսգրքի» և «Կուսակցությունների մասին օրենքի» ընթացող բարեփոխումներով առաջարկվում է փոփոխություններ մտցել նախընտրական քարոզարշավների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության բարձրացման ընթացակարգերում:

Բարեփոխումների նպատակն է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացումը, ֆինանսական միջոցների հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցական գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազեցումը, ինչպես նաև կուսակցական գործունեության ներառականության խթանումը:

Բարեփոխումներում կարևոր տեղ են զբաղեցնում նաև քարոզարշավի հետ կապված ծախսերի շրջանակի և դրանց նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու մեխանիզմները: Այժմ կուսակցությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորումը բավականին ոչ թափանցիկ և անվերահսկելի է:

Համաձայն գործող օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները (դաշինքները) նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով պետք է բացեն նախընտրական հիմնադրամ: Թեև օրենքը սահմանում է հիմնական ծախսերի ցանկը, սակայն այն ամբողջական չէ և ցանկից դուրս մնացած ծախսերը կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից:

Ընդհանուր առմամբ, քարոզչության ֆինանսավորման և ծախսերի օրինավորության նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում:

Այս խնդիրների և դրանց լուծման ուղիներին կանդրադառնանք սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հիլթոն» հյուրանոցի «Փարիզ» սրահում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած՝ «Նախընտրական քարոզարշավների և կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ:

Բանախոսներն են՝

ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ, «Քաղաքացու որոշում» կուսակցություն

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող

ՎԱՐԴԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2020-9 -19 12:00 2020-9 -19 14:00 Եվրոպա/Լոնդոն Նախընտրական քարոզարշավների և կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության խնդիրները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ «Ընտրական օրենսգրքի» և «Կուսակցությունների մասին օրենքի» ընթացող բարեփոխումներով առաջարկվում է փոփոխություններ մտցել նախընտրական քարոզարշավների և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության բարձրացման ընթացակարգերում: Բարեփոխումների նպատակն է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության բարձրացումը, ֆինանսական միջոցների հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցական գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազեցումը, ինչպես նաև կուսակցական Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0