Ոստիկանության բարեփոխումները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Փետրվարի 22, 2020
  • 11:00 - 13:00
  • Երևան
  • +374 11 355042

📍 Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարությունը, որով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, անցում կատարել պարեկային ծառայության, ինչպես նաև ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահել:

Ռազմավարությունում նշվում է ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ ոստիկանության կառուցվածք ունենալու անհրաժեշտությունը՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով: Այլ կերպ ասած՝ առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումը, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։ Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։

Առաջարկվում է ստեղծել Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Նոր ռազմավարությամբ առաջարկվում է քննարկման առարկա դարձել նաև ոստիկանության քրեադատավարական գործառույթների հստակեցումը, մասնավորապես՝ երկարաժամկետ կտրվածքում ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը։

Երկարաժամկետ կտրվածով առաջարկվում է քննարկել քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, որը լիազորված կլինի ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև գործուն կապ ապահովել քննչական մյուս մարմինների հետ։

Ռազմավարության հեղինակներն առաջարկում են լրջորեն վերանայել ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման հարցերը: Նպատակն է ոստիկանությունում ներգրավել հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողական, իրավունքների պաշտպանությանը զգայուն և հասարակության անվտանգության հարցերով մտահոգ, բարեվարք ու հարգարժան հանրային ծառայող ոստիկաններ։
Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում անհրաժեշտ է համարվում քննարկման առարկա դարձնել նաև ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնը ՆԳՆ-ի կառուցվածքում ներառելու հարցը։ Անդրադարձ է կատարվում նաև սահմանային վերահսկողությանը՝ նշելով, որ զարգացած երկրներում այն հիմնականում ներառվում է Պարեկային ծառայության գործառույթների կազմում:

➡️ Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերին հանգամանորեն անդրադարձանք փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, «ՕՊԵՐԱ ՍՅՈՒԹ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում նախատեսված հանրային քննարկման ժամանակ:

🎤 Բանախոսներն են`

• Տիգրան Եսայան, Ոստիկանության պետի տեղակալ
• Քրիստինե Գրիգորյան, Արդարադատության նախարարի տեղակալ
• Անդրանիկ Քոչարյան, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
• Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող
• Կարեն Սիմոնյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր
• Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
• Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2020-2 -22 11:00 2020-2 -22 13:00 Եվրոպա/Լոնդոն Ոստիկանության բարեփոխումները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 📍 Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարությունը, որով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, անցում կատարել պարեկային ծառայության, ինչպես նաև ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահել: Ռազմավարությունում նշվում է ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ ոստիկանության կառուցվածք ունենալու անհրաժեշտությունը՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով: Այլ Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0