Ոստիկանության պարեկային ծառայություն • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Հուլիսի 18, 2020
  • 12:00 - 14:00
  • Ереван
  • +374 11 355042

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն ներդրվում է պարեկային ծառայություն: Այն նախատեսվում է ներդնել երկու փուլով: Առաջին փուլով մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը նոր ծառայությունը գործարկվելու է Երևանում, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:

Նոր կառույցում ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան, զինվորական ծառայություն անցած և միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո: Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ: Նրանց համար նախատեսվում են նաև սոցիալական երաշխիքներ։

Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստելու արդյունքում:

Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն: Երևանում ծառայության ներդրման համար կծախսվի շուրջ 4 մլրդ դրամ: Հատկանշական է, որ այս բարեփոխումը նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից է:

Ոստիկանության պարեկային ծառայության ներդրման հարցերին հանգամանորեն կանդրադառնանք հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հիլթոն» հյուրանոցի Փարիզ սրահում՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ:

Բանախոսներն են`

ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆ, Ոստիկանության պետի տեղակալ

ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Արդարադատության նախարարի տեղակալ

ՄԻՍԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ, Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող

ՍԵՐԳԵՅ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ, «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2020-7 -18 12:00 2020-7 -18 14:00 Եվրոպա/Լոնդոն Ոստիկանության պարեկային ծառայություն • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն ներդրվում է պարեկային ծառայություն: Այն նախատեսվում է ներդնել երկու փուլով: Առաջին փուլով մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը նոր ծառայությունը գործարկվելու է Երևանում, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր կառույցում ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան, զինվորական ծառայություն անցած և միջնակարգ կրթություն ունեցող Ереван
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0