REFORMS.AM • Պարզ ու մատչելի՝ բարեփոխումների մասին շնորհանդես-ասուլիս

  • Հունիսի 2, 2021
  • 11:00 - 13:00
  • Մեդիա կենտրոն
  • +374 11 355042

Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին Reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը:

Բանախոսներ՝

– Ջոն Ալեյոն, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան-ի (USAID Armenia) տնօրեն,

– Քրիստինե Գրիգորյան, ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ

– Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող

Հայաստանի պետական կառավարման համակարգում փոփոխություններ ու բարեփոխումներ են կատարվում, սակայն երբեմն դժվար է կողմնորոշվել՝ կոնկրետ ինչն ու ինչպես է փոխվում, ով և երբ է դա իրականացնում:

Բարեփոխումներն ավելի հասկանալի դարձնելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել է Reforms.am կայքը:

Եթե բարեփոխումների վերաբերյալ տեղեկությունները մինչ այս հանրությանը հասանելի էին միայն երկարաշունչ փաստաթղթերի, օրենքների ու նախագծերի տեսքով, ապա այժմ դրանք ներկայացված են դասակարգված ու համակարգված՝ համառոտ և մանրամասն տարբերակներով՝ շարադրված հակիրճ, պարզ ու հասկանալի լեզվով։

Կայքը պատրաստվել է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2021-6 -2 11:00 2021-6 -2 13:00 Եվրոպա/Լոնդոն REFORMS.AM • Պարզ ու մատչելի՝ բարեփոխումների մասին շնորհանդես-ասուլիս Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին Reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը: Բանախոսներ՝ – Ջոն Ալեյոն, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան-ի (USAID Armenia) տնօրեն, – Քրիստինե Գրիգորյան, ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ – Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Հայաստանի պետական կառավարման համակարգում փոփոխություններ ու բարեփոխումներ են կատարվում, սակայն երբեմն դժվար է կողմնորոշվել՝ Մեդիա կենտրոն
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0