Պետական գնումների մշտադիտարկում․ կատարված աշխատանքների ամփոփում

Պետական գնումների մշտադիտարկում․ կատարված աշխատանքների ամփոփում

  • February 24, 2026
  • «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոց
  • +374 11 355042

Փետրվարի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կազմակերպում է հանրային քննարկում «Պետական գնումների մշտադիտարկում․ կատարված աշխատանքների ամփոփում» խորագրով:

Հանրային քննարկման բանախոսներն են Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Քննարկմանը ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը:

Քննարկման ընթացքում կանդրադառնանք պետական գնումների ոլորտում արդեն իրականացված և նախատեսվող փոփոխություններին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր մեխանիզմներին, ինչպես նաև հանրային վերահսկողության համատեքստում քաղաքացիական հասարակության և պետության համագործակցության հեռանկարներին։

Միջոցառումը կազմակերպվում է «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» ծրագրի սահմաններում, որն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում ՄԹ կառավարության աջակցությամբ:

Քննարկումը տեղի կունենա փետրվարի 24-ին, ժամը 10։00-ին «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում (հասցե՝ Հյուսիսային պողոտա 5/1, գրանցումը` 09։30-ից)։

Միջոցառման տևողությունը՝ 2-2․5 ժամ։

SHARE[addtoany]
2026-2 -24 2026-2 -24 Europe/London Պետական գնումների մշտադիտարկում․ կատարված աշխատանքների ամփոփում Փետրվարի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կազմակերպում է հանրային քննարկում «Պետական գնումների մշտադիտարկում․ կատարված աշխատանքների ամփոփում» խորագրով: Հանրային քննարկման բանախոսներն են Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Քննարկմանը ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Պամելա «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոց
Ավելացնել օրացույցին
past event
0