Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Նոյեմբերի 16, 2019
  • 12:00 - 14:00
  • Երևան
  • +374 11 355042

Հայաստանում չեն դադարում քննարկումները Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված բավականին զգայուն ու կոնֆլիկտային իրավիճակի մասին: Կառավարող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն իրավիճակն անվանում են «սահմանադրական ճգնաժամ»: Այս բնորոշման հետ համամիտ չեն նրանց ընդդիմախոսները:

«Իմ քայլը» դաշինքը մի կողմից սկսել է գործընթաց՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, մյուս կողմից կառավարության մակարադակով նոյեմբերի 14-ի նիստում ընդունվել է նախագծ, համաձայն որի, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը, կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակին հանգամանորեն անդրադաձանք նոյեմբերի 16-ին, ժամը՝ 12:00-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ ՕՊԵՐԱ ՍՅՈՒԹ հյուրանոցի կոնֆերանսների սրահում կազմակերպած «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ:

Միջոցառման բանախոսներն են՝

ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր
ԱԼՎԻՆԱ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Սահմանադրական դատարանի անդամ
ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
Ներկայացուցիչ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից (ենթակա է հաստատման)

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2019-11 -16 12:00 PM 2019-11 -16 2:00 PM Եվրոպա/Լոնդոն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0