Օտարերկրյա հեռուստաալիքները և հայկական մուլտիպլեքսը • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

March 14 - 19, 2025
12։00
- +374 11 355042
ՀՀ պետական թվային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքի մասին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ այս տարվա հունվարի վերջին արած հայտարարությունը հանրային լայն արձագանք ստացավ:
Հայաստանը, ինչպես հայտարարել էր Հակոբյանը, գրեթե միակ երկիրն է, որը թույլ է տվել օտարերկրյա հեռարձակողներին մտնել պետական մուլտիպլեքս։ Պատճառները տարբեր են` քաղաքական, տեխնիկական, գաղափարական և լեզվային։
Պետական մուլտիպլեքսի բոլոր օտարերկրյա հեռուստաալիքների` CNN–ի, РТР–ի, Ռուսական առաջին ալիքի և Культура-ի հեռարձակումը հայերեն չէ։ Պետական մուլտիպլեքսով հեռարձակվում է նաև ԱՊՀ-ի պաշտոնական «Միռ» հեռուստաալիքը, որի ծախսերը մասնակիորեն ֆինանսավորում է նաև Հայաստանի կառավարությունը:
Օտարերկրյա հեռուստաալիքների պարագայում խնդիրներ են առաջանում նաև իրավաբանական հարթությունում, օրինակ՝ օրենսդրական խախտումների հայտնաբերման դեպքում։
Այժմ ՀՀ պետական մուլտիպլեքսով օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման մասին որոշում չկա. միայն հայտարարություններ են:
Այս խնդրին համակողմանիորեն կանդրադառնանք մարտի 14-ին՝ ժամը 12:00-ին, «ՕՊԵՐԱ ՍՅՈՒԹ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ:
Բանախոսներն են՝
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր
ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի ղեկավար