Արտահերթ ընտրություններ. Ընտրական օրենսգրքի փոփոխության հրամայականը • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

March 20, 2021
- 12:00 - 14:00
- Երևան
- +374 11 355042
Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստվում են հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն քչերն են խոսում մինչ այդ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների նախագծի ընդունման անհրաժեշտության մասին:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը գործող քաղաքական իշխանության հանձնառություններից է, հնարավորություն կտա քաղաքական ուժերին տանել քաղաքական և ոչ ռեսուրսային մրցապայքար՝ նվազեցնելով վարչական, մեդիա և ֆինանսական ռեսուրսներով անհավասար մրցակցությունը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն մարտի 20-ին` ժամը 12:00-ին, «Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում կազմակերպում է քննարկում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և մինչև ընտրությունները դրանք ընդունելու անհրաժեշտության մասին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ներգրավմամբ:
Բանախոսներն են՝
ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր
ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող
ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ
ԱՐԱ ՊԱՊԻԿՅԱՆ, «Սասնա ծռեր» կուսակցություն
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ (ենթակա է հաստատման)
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (ենթակա է հաստատման)