Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ • ԹՐԵՅՆԻՆԳ

November 20 – 21, 2021
- 10:00 - 19:00
- Աղվերան
- +374 11 355042
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 20-21-ին Աղվերանում թվային հեղինակությունների (digital influencer) համար կազմակերպում է երկօրյա թրեյնինգ «Ապատեղեկատվություն ու բարեփոխումներ» խորագրով:
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան․
բազային գիտելիքներ ստանալ մեդիագրագիտության ոլորտում
ծանոթանալ ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմերին
իրազեկվել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ տարածվող ապատեղեկատվության մասին:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը նախատեսվում է Երևանից ուրբաթ երեկոյան, վերադարձը` կիրակի՝ օրվա երկրորդ կեսին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ https://forms.gle/Aoqc5oETgkb8bJe77
Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է։ Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 թվային հեղինակություններ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (044) 281408 հեռախոսահամարով: