Ինչ նախապայմաններ են պետք որակյալ ընտրությունների համար • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Դեկտեմբերի 29, 2020
  • 16:00 - 18:00
  • Երևան
  • +374 11 355042

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախաձեռնում է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներգրավվածությամբ խորհրդակցություններ՝ 2021 թ.-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով:

Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից անհրաժեշտ է ոչ միայն արտահերթ ընտրությունների անցկացումը, այլև դրանց բաց, ազատ և թափանցիկ կազմակերպումը: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է որակյալ ընտրական գործընթաց, որի իրականացման համար պետք են քաղաքական կամք և հստակ գործող ընտրական մեխանիզմներ:

Այս համատեքստում շատ է կարևորվում նաև Ընտրական օրենսգիրքը, որն այժմ լրամշակվում և բարեփոխվում է:

📆 Հայաստանում որակյալ ընտրությունների կազմակերպման նախապայմաններին կանդրադառնանք դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, «Հիլթոն» հյուրանոցի սրահում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ:

📢Բանախոսներն են`

Համազասպ Դանիելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Կարեն Սիմոնյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Վարդինե Գրիգորյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ

Գոռ Հակոբյան, «Քաղաքացու որոշում» կուսակցություն

Արման Բաբաջանյան, «Հանուն Հանրապետության» կուսակցություն

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2020-12 -29 16:00 2020-12 -29 18:00 Եվրոպա/Լոնդոն Ինչ նախապայմաններ են պետք որակյալ ընտրությունների համար • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախաձեռնում է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներգրավվածությամբ խորհրդակցություններ՝ 2021 թ.-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով: Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից անհրաժեշտ է ոչ միայն արտահերթ ընտրությունների անցկացումը, այլև դրանց բաց, ազատ և թափանցիկ կազմակերպումը: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է որակյալ ընտրական գործընթաց, որի իրականացման համար պետք են քաղաքական կամք և հստակ գործող ընտրական Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0