Ոստիկանության բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ստեղծումը • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Փետրվարի 6, 2021
  • Երևան
  • +374 11 355042

Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, իսկ Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության փոխարեն՝ ուղղակի Պարեկային ծառայություն։

Ռազմավարությունում նշվում է ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ ոստիկանության կառուցվածք ունենալու անհրաժեշտությունը՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով:

Ըստ այդմ, Ներքին գործերի նախարարության տանիքի տակ կմիավորվեն ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումը, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։ Նախարարության ձևավորումը, ըստ բարեփոխումների հեղինակների, թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։ Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրական բազայի, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ։

Ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների իրականացման համատեքստում առաջարկվում է դիտարկել միգրացիոն ծառայության գործառույթներ իրականացնող մարմնի հետագա կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ու այդ գործառույթների ներառումը ոստիկանության նոր կազմակերպաիրավական ձևում:

Ըստ հեղինակների՝ առաջատար երկրների ու անդրսահմանային կառույցների պրակտիկան ցույց է տալիս, որ միգրացիոն ծառայությունները լավագույնս գործարկվում են ներքին գործերի հարցերով զբաղվող համապատասխան կառույցներում՝ հաշվի առնելով միգրացիոն գործառույթների բնույթն ու մատուցվող ծառայությունների տեսակները:

Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը, մասնավորապես՝ դրանից բխող Ներքին գործերի նախարարության ստեղծմանը կանդրադառնանք փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլթոն» հյուրանոցի «Փարիզ» սրահում «Ոստիկանության բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ստեղծումը» թեմայով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ:

Բանախոսներն են`

Արա Ֆիդանյան, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Քրիստինե Գրիգորյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Արմեն Ղազարյան, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2021-2 -6 2021-2 -6 Եվրոպա/Լոնդոն Ոստիկանության բարեփոխումները և Ներքին գործերի նախարարության ստեղծումը • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, իսկ Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության փոխարեն՝ ուղղակի Պարեկային ծառայություն։ Ռազմավարությունում նշվում է ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ ոստիկանության կառուցվածք ունենալու անհրաժեշտությունը՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով: Ըստ այդմ, Ներքին գործերի նախարարության տանիքի տակ կմիավորվեն ոստիկանությանը բնորոշ և Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0