Ընտրական օրենսգիրքը տրոհվում է երեք փուլերի. Դանիել Իոաննիսյան

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի մասն առանձնացվել է. այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են ռեյտինգային համակարգը վերացնելու և համամասնական ընտրակարգի անցնելու համար, պետք է օր առաջ ընդունել, որովհետև դա խաղի կանոն է սահմանում, և հնարավորինս շուտ պետք է ամրագրված լինի օրենսգրքում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների» միավրում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«ԸՕ մյուս փոփոխությունները կընդունվեն քիչ ավելի ուշ, երևի ապրիլի վերջին, որովհետև դեռ Վենետիկի հանձնաժողովի նախնական եզրակացությունը չի եկել: Կարևոր են նաև Քրեական օրենսգրքի և Վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները, որոնք պատիժներ են սահմանում գործող խաղի կանոնների խախտման դեպքում»,- նշեց Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ, ըստ էության, Ընտրական օրենսգիքրը տրոհվում է երկու-երեք մասերի, և ԸՕ փոփոխությունները երկու-երեք փուլերով կընդունվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Похожие записи: