Հուլիսյան դեպքերին 97 լուսաձայնային նռնակ է օգտագործվել. «Իրազեկ քաղաքացիների միավորում» (News.am)

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ 71 հատ ձեռքի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, 26 հատ 40 մմ-անոց լուսաձայնային նռնակ եւ 3 կրակոց արցունքաբեր գազ:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին,  «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները» թեմայով քննարկմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Հետաքրքիր է, որ արցունքաբեր գազից տուժել է միայն մեկ քաղաքացիական անձ եւ 18 ոստիկան: Որովհետեւ քաղաքացիները կարող են փախչել, իսկ ոստկանները պետք է հետեւեն հրամաններին: Հրամանատարներն էլ քիչ են հետաքրքրված, որ իրենց ենթակա  ոստիկանները առանց հակագազի կանգնած են արցունքաբեր գազի մեջ»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Օգտագործած միջոցներից տուժած քաղաքացիներից 7-ը ստացել են այրվածքներ, 33-ը՝  կոտրվածքներ: Նրա մոտ կասկած է առաջացնում այն, թե ինչպես կարող էին քաղաքացիները նման միջոցներից կոտրվածքներ ստանալ:

«Արցունաքաբեր գազից ու լուսաձայնային նռնակից կարող էին թունավորվել, այրվածքներ ստանալ, բայց կոտրվածքները նրա մասին են խոսում, որ քաղաքացիներին դաժան ծեծի են ենթարկել: Ոստիկաններին տալիս են ռետինե մահակներ, ոչ թե արմատուրաներ, որ քաղաքացիները կոտրվածքներ չստանան, այնինչ քաղաքացիները ստացել են կոտրվածքներ, նշանակում է՝ քաղաքացիներին այլ գործիքներով են ծեծել, անգամ մահակով չեն ծեծել»,- ասաց նա:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենց կատարած վիճակագրությունը հիմնված է ոստիկանության եւ առողջապահության նախարարության տվյալների վրա, ըստ որոնց այդ օրերին 130 հոգի դիմել է բուժօգնության:

Похожие записи: