Էլեկտրիկ Երևանի հաջողությունն ու ռուսական պետկորպորացիաների թալանը (անիմացիոն տեսանյութ)

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Հայաստանի էլեկտրական ցանցերում»  անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի և էլեկտրաէներգիայի բարձր գների դեմ փողոց դուրս եկած քաղաքացիները 2015 թվականի հունիսի 23-ին փակեցին Բաղրամյան պողոտան՝ փակ պահելով այն շուրջ 2 շաբաթ՝ ի հեճուկս ոստիկանության կիրառած ջրանետի ու ապօրինի ձերբակալությունների:

Արդյունքում, ռուսական պետական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» կորպորացիան ստիպված եղավ ՀԷՑ-ը վաճառել «Տաշիր գրուպ» ընկերությանը։ Ու թեև ՀԷՑ-ում խնդիրները դեռևս շատ են, իսկ էլեկտրաէներգիայի գները բարձր, սակայն դրանից հետո առաջին անգամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց և 2 տարվա ընթացքում անգամ մարվեցին ՀԷՑ-ի կուտակած պարտքերը:

Տեսանյութում ներկայացված է թե երկու տարի առաջվա դեպքերի արդյունքները, և թե Հայաստանում ռուսական պետական կորպորացիաներից տուժող այլ ոլորտները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: