ԵՏՄ-ում շինանյութը թանկանալու է (ցուցակ)

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է:

Ստորև ներկայացված են շինանյութի և շինարարական գործիքների մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այս բոլոր ապրանքները հիմնականում բերվում են այլ երկրներից, ուստի դրանց հիմնական մասը ԵՏՄ անդամակցության արդյունքում տեղական շուկայում թանկանալու են նշված չափով:

Ապրանքատեսակի անվանումը Արժեքի նկատմամբ մաքսատուրքի աճը* Ուժի մեջ է մտնելու**
գայիկոն (дрель) 0 %
անկյուն հղկորդ (болгарка) 0 %
տրակտոր 13-14 %
բեռնատար նոր 19 %
բեռնատար օգտագործված մինչև 150 %
կերամիկական սալիկներ 3-5 %
հաղորդալարեր 0-8,3 %
վարդակներ, խրոցներ 6.7-13.7 %
էլ. ապահովիչներ 6.7-13.7 %
փայտյա հատակ 17.8 %
լամինատե հատակ 12.5 % 2019
ցեմենտի հավելումներ 5 % 2019
ասֆալտի հավելումներ 5 %
սիլիկոն և ծեփամածիկ 5 %
ջրային հիմքով ներկեր 12.9 % 2018
յուղային հիմքով ներկեր 5 % 2018
պաստառներ 13.3-15 %
պլաստմասսե խողովակներ -2.5 %
ծորակներ 0 %
կոնքամաններ 8 % 2018
լվացարաններ 8 % 2018
լոգարաններ 8 % 2018
լոգախցիկներ 7.3 %
գազի կաթսաներ -1.7 %  

 

Հարկ է նկատել, որ ԱՊՀ տարածքում (այդ թվում` ԵՏՄ-ում) արտադրված ապրանքների մաքսային դրույքաչափերը այժմ 0-ական են և այդ ապրանքների արժեքները, ԵՏՄ-ին մեր անդամակցության հետևանքով չեն փոխվի:

* – Հաշվարկված է Հայաստանում այժմ գործող և ԵՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերությունը:

** – Այն ապրանքները, որոնց դիմաց ժամկետ գրված չէ, կթանկանան (կէժանանան) առաջիկա հունվարի 1-ից:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Похожие записи: