«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ Ղարաբաղյան հարցի կարգավորումը» 9-րդ սեմինար-թրեյնինգ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների համար դեկտեմբերի 14-15-ը Աղվերանում կազմակերպում է 2-օրյա սեմինար-քննարկում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. Ղարաբաղյան հարցի կարգավարումը» խորագրով։

Միջոցառմանը զեկույցով հանդես կգա ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնակցելու են նաև մի շարք այլ պաշտոնատար անձինք։

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ առավոտյան, վերադարձը` կիրակի, ժամը 18:00-ին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը։ Թարմացումների մասին տեղեկանալու համար միացեք նաև միջոցառման ֆեյսբուքյան էջին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ը, ժամը 12:00-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով:

Похожие записи: