«Իրազեկ քաղաքացիների միավումը» հավաքագրում է դիտորդներ՝ Արցախի ընտրությունների համար

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն հավաքագրում է դիտորդներ՝ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ ընտրությունների քվեարկության օրը՝ մարտի 31-ին, Արցախի բոլոր շրջաններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Ընդորում, հավանական է ընտրությունների երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս ՀԱՅՏԸ, վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 15-ն է: Հայտերի ընդունումը և դիտորդների վերապատրաստումը կատարվում են ընթացիկ կերպով:
Հավաքագրումն անցկացվում է թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության նախկին փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար: Նախատեսվում է բոլոր դիտորդների պարտադիր երկօրյա (փորձառուների համար՝ մեկօրյա) վերապատրաստում Ձեր մարզում:

Բաց կանչին արձագանքողներից ակնկալվում է.
• Հայաստանի և Արցախի ներքին քաղաքական իրավիճակի մասին տեղեկացվածություն և ընտրական գործընթացների դերի կարևորում
• Արդյունավետ և ոչ կոնֆլիկտային հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև համագործակցելու և արագ արձագանքելու պատրաստակամություն
• Դիտարկման արդյունքների մասին հստակ և մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու հմտություններ
• Երկօրյա պարտադիր դասընթացի մասնակցության հնարավորություն և պատրաստակամություն
• Գրավոր և բանավոր հայոց լեզվի գերազանց իմացություն
• Չլինել Արցախի որևէ կուսակցության անդամ կամ ակտիվ համակիր
• Աշխատել մեծ թիմում և սեփական վարքագծով բարձր պահել թիմի համբավը
• Որևէ այլ կերպ ներգրավված չլինել քվեարկության օրվա միջոցառումներում կամ այլ դիտորդական առաքելություններում

Դիտորդներn ստանալու են ծախսերի հատուցում, ապահովվելու են սնունդն ու տրանսպորտը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հյուրանոցավորումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել՝ 097 51 52 30 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեին:

Похожие записи: