Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ի քաղաքական քրոնիկոնը՝ ըստ օրերի
2020 թվականի սեպտեմբերին 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի 44 օրերի ընթացքում մեր տարածաշրջանը միջազգային հանրության և խոշոր լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում էր:
Այս հրապարակմամբ փորձել ենք ամփոփել ղարաբաղյան հակամարտության նոր փուլի վերաբերյալ համաշխարհային հանրության հայտարարությունները և գնահատակները: Հաշի առնելով, որ առանց բուն ռազմաճակատում կատարվող զարգացումների այդ հայտարարությունները կկորցնեին իրենց համատեքստը, մեր ժամանակագրությունում ներառել ենք նաև յուրաքանչյուր օրվա գլխավոր ռազմական իրադարձությունները:
Ընդ որում, ներկայացրել ենք ինչպես հայկական կողմի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք թեև ստուգված չեն, սակայն հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ընդհանուր իրավիճակի մասին։
Քրոնիկոնը կազմելիս օգտագործել ենք Հայաստանի և այլ երկրների պետական գերատչությունների պաշտոնական կայքերի և դրանց՝ սոցցանցային էջերի, ինչպես նաև BBC-ի ռուսական ծառայության, Reuters-ի, Infocom-ի, Armenpress-ի, Azatutyun.am-ի, 1TV.am-ի, Shantnews.am-ի, Armtimes.com-ի, Tass.ru-ի և РИА Новости-ի նյութերը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձել է քաղաքական իրադարձությունները, հայտարարություններն ու այլ հանգամանքները ներկայացնել առավելագույնս չեզոք ու բազմակողմանի կերպով:
Սեպտեմբերի 27
- Սեպտեմբերի 27
- Սեպտեմբերի 28
- Սեպտեմբերի 29
- Սեպտեմբերի 30
- Հոկտեմբերի 1
- Հոկտեմբերի 2
- Հոկտեմբերի 3
- Հոկտեմբերի 4
- Հոկտեմբերի 5
- Հոկտեմբերի 6
- Հոկտեմբերի 7
- Հոկտեմբերի 8
- Հոկտեմբեր 9
- Հոկտեմբերի 10
- Հոկտեմբերի 11
- Հոկտեմբերի 12
- Հոկտեմբերի 13
- Հոկտեմբերի 14
- Հոկտեմբերի 15
- Հոկտեմբերի 16
- Հոկտեմբերի 17
- Հոկտեմբերի 18
- Հոկտեմբերի 19
- Հոկտեմբերի 20
- Հոկտեմբերի 21
- Հոկտեմբերի 22
- Հոկտեմբերի 23
- Հոկտեմբերի 24
- Հոկտեմբերի 25
- Հոկտեմբերի 26
- Հոկտեմբերի 27
- Հոկտեմբերի 28
- Հոկտեմբերի 29
- Հոկտեմբերի 30
- Հոկտեմբերի 31
- Նոյեմբերի 1
- Նոյեմբերի 2
- Նոյեմբերի 3
- Նոյեմբերի 4
- Նոյեմբերի 5
- Նոյեմբերի 6
- Նոյեմբերի 7
- Նոյեմբերի 8
- Նոյեմբերի 9
- Նոյեմբերի 10
[:hy]Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:[:]
[:hy]Ըստ հայտարարության՝ կողմերը մնում են այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցում Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում, տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, փախստականները վերադառնում են, ստեղծվում է խաղաղապահ կենտրոն և այլն:[:]
[:hy]«Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը». Արայիկ Հարությունյան[:]
[:hy]ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ցուցարարները ներխուժում են գործադիրի նստավայր: Ծեծի է ենթարկվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:[:]
[:hy]«Շտապելով ՀՀ կառավարություն’ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը». Սամվել Բաբայան[:]
[:hy]Իլհամ Ալիևն ուղերձով է հանդես գալիս՝ նշելով, որ հայտարարությունը համապատասխանում է թե հայ, թե ադրբեջանցի ժողովուրդների շահերին: «Մենք ապացուցեցինք, որ հակամարտությունն ունի ռազմական լուծում»,- ասում է նա:[:]
[:hy]«Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ: Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը». Էդմոն Մարուքյան[:]
[:hy]«Մենք դիրք, հող, տուն, հայրենիք, ապագա չունենք զիջելու ոչ թշնամուն, ոչ էլ այս պահին ակտիվացած դավաճաններին». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան[:]
[:hy]«Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը»․ ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ ԳՇ-ն ուղերձ են հղում։[:]
[:hy]«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան։[:]
[:hy]«Հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները». Սամվել Բաբայան[:]
[:hy]ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը։ [:]
[:hy]«ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին․ սա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագիր է». Կրեմլի խոսնակ։[:]
[:hy]«Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների». Վլադիմիր Պուտին[:]
[:hy]«Գոհունակություն հայտնելով պատերազմի ավարտվելու առնչությամբ՝ հույս ունենք, որ ձեռք բերված համաձայնագիրը հրադադարը կյանքի կկոչի». Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար[:]
[:hy]Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամներ հայերին ու ադրբեջանցիներին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ. Վրաստանի նախագահ[:]
[:hy]Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատում հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը: [:]
[:hy]«Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին». Ելիսեյան պալատի հայտարարությունը։[:]
[:hy]ՌԴ նախագահը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը:[:]
[:hy]«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով». ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան[:]
[:hy]«Իրանն իր գոհունակությունն է հայտնում Ռուսաստանի միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ». Հասան Ռոհանի[:]
[:hy]«Պահանջում ենք ՀՀ քաղաքական իշխանությունից, սեփական իշխանությունը պահելու նպատակով և սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից։ Պահանջում ենք ԱՀ նախագահի հրաժարականը, որին պետք է հետևի ճգնաժամային կառավարման արդյունավետ և համարժեք մարմինների ստեղծումը». ԱՀ ԱԺ 4 կուսակցությունների հայտարարությունը[:]
[:hy]Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվում հետագա սերտ համագործակցության մասին` հայտարարությամբ նախատեսված միջոցառումների համալիր իրականացման համատեքստում։
[:]
[:hy]«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացերից մեկը». Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարում:[:]
[:hy]ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին առավել սերտ համագործակցել ԵԱՀԿ ՄԽ հետ՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը գտնելու համար։[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ազատել պաշտոնից:[:]
[:hy]«Մարտական գործողություններին զուգահեռ՝ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը՝ մասնավորապես, հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին». ՀՀ ՊՆ[:]
[:hy]Իլհամ Ալիևն ընդունում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: [:]
[:hy]Բաքու է մեկնում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որպեսզի «վերահաստատի աջակցությունն Ադրբեջանին»:[:]
[:hy]ՀՀ գլխավոր դատախազությունը երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող կառույցներին առաջարկում է հանդիպել 2 գերիներին, որոնք հանդիսանում են Սիրիայի քաղաքացիներ:[:]
[:hy]Թուրքիայի պաշտոնյաները շնորհավորում են Ադրբեջանի իշխանություններին Շուշին «հայկական օկուպացիայից ազատագրելու» համար:[:]
[:hy]«Իրանի նախաձեռնած կարգավորումը հիմնված է տարածաշրջանային համագործակցության վրա ու միտված է օգնել հակամարտող կողմերին՝ հասնել իրենց պահանջներին». Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչի[:]
[:hy]Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է վարում ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվում է, ևս երկուսը՝ վիրավորվում:[:]
[:hy]Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունենում համապատասխանաբար՝ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:[:]
[:hy]«Ղարաբաղյան հակամարտության սրացման ընթացքում հնարավոր է եղել են ռազմական հանցագործություններ». ՄԱԿ[:]
[:hy]«(Ընդունե՞լ) մի երկրի մարդասիրական օգնություն, որը զենք է վաճառում վարձկաններին, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ Իսրայելին ուղարկել այս օգնությունը վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն». Նիկոլ Փաշինյան[:]
[:hy]Օրվա ընթացքում Ադրբեջանը ռազմական ավիացիա է կիրառում Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծում Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառվում է РСЗО տեսակի հրթիռ։[:]
[:hy]«Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են: … ԼՂ դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է։ Երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին». Սերգեյ Լավրով[:]
[:hy]Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին առաջին անգամ անդրադառնում է ԼՂ հակամարտության սրմանը: Նա հայտարարում է, որ Ադրբեջանին պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայ քաղաքացիների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: Սակայն նա նաև ընդգծում է, որ ահաբեկիչները երբեք չպետք է մտածեն իրանական սահմաններին մոտենալու մասին, քանի որ եթե նրանք դա անեն, ապա խստորեն կպատժվեն:[:]
[:hy]«Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ». ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան[:]
[:hy]ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:[:]
[:hy]Գեղարքունիքի տարբեր հատվածներում երեկոյան ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցում:[:]
[:hy]Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, քննարկում է ԼՂ շուրջ ստեղված իրավիճակը: [:]
[:hy]«ԱՊՀ-ում համագործակցության համապարփակ զարգացումն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման». Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով[:]
[:hy]«Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում». ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։[:]
[:hy]«Ռուսաստանը մի շարք երկրներից տեղեկություն է ստանում, որ Հարավայի Կովկաս գրոհայիններ են տեղափոխվում». ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն։[:]
[:hy]«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ դիմում են վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով։[:]
[:hy]«Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի և Թուրքիայի ռազմական օգնության անհրաժեշտություն տեսնի, ապա մենք կդիտարկենք այդ տարբերակը». Իլհամ Ալիև[:]
[:hy]Ադրբեջանական բանակն առաջին տեսանյութն է հրապարակում Շուշիից:[:]
[:hy]«Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից». Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան։[:]
[:hy]«Պատերազմական գործողությունները հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: ՊԲ-ն և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ». Արայիկ Հարությունյան։[:]
[:hy]«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել է և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է». ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան[:]
[:hy]ՀՀ տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, խոցվում է ռուսական Մի-24 ուղղաթիռը: Անձնակազմը զոհվում է:[:]
[:hy]«Մեր երկիրը չի պաշտպանում ԼՂ ճգնաժամի լուծման ուժային ճանապարհը, և մենք հենց ձգտում ենք ու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա[:]
[:hy]«Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Սպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը». ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով[:]
[:hy]Ադրբեջանը հայտնում է 16 գյուղի գրավման մասին: Դրանց թվում երկուսը գտնվում են Ասկերանի շրջանում, երկուսը՝ Հադրութի շրջանում:[:]
[:hy]Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին տեղեկացնում է ՌԴ կողմից ձեռնարկվող քայլերի մասին:[:]
[:hy]Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունենում: Էրդողանը առաջարկում է ԼՂ հակամարտության լուծման նպատակով աշխատանքային խումբ ստեղծել, ինչին Պուտինը դրական է արձագանքում:[:]
[:hy]ՊԲ-ն հայտնում է Ստեփանակերտի հարակից բնակավայրերում դիվերսիոն խմբերի ոչնչացման ուղղությամբ գործողությունների մասին:[:]
[:hy]Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարում է, որ պատերազմի այս փուլում Գերմանիան հետամուտ է երկու առաջնահերթ նպատակի՝ հումանիտար օգնություն ապահովել պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը և հասնել անհապաղ, առանց նախապայմանների հումանիտար հրադադարի:[:]
[:hy]Ժնևում տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատում են բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։[:]
[:hy]Վարչապետը համաձայնում է, որ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա` քննարկելու իրավիճակը ԼՂ-ում[:]
[:hy]«Տարածաշրջանում պետք է տեղակայվեն սկանդինավյան խաղաղապահներ». ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայան[:]
[:hy]ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկում են Արցախ այցի հրավեր: [:]
[:hy]«Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ». Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո[:]
[:hy]ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։[:]
[:hy]Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվում է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինում է Միքայել Արզումանյանը:[:]
[:hy]Իրանը հակամարտող կողմերին նախազգուշացնում է հրետանային հարվածներ չհասցնել իրանական ջրամբարներին ու էլեկտրակայաններին[:]
[:hy]ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ և հորդորում հավատարիմ մնալ հրադադարի շուրջ ստանձնած պարտավորություններին և հասնել ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ [:]
[:hy]ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը: ՊՆ-ն և ԶՈՒ գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են այդ հայտարարությունը:[:]
[:hy]ՀՀ ԱԳ նախարարն ընդունում է ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների գլխավորած պատվիրակությանը:[:]
[:hy]Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ [:]
[:hy]«Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հեռուստաուղերձով: Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար»,- ասում է նա:[:]
[:hy]«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։[:]
[:hy]Ադրբեջանը հայտնում է Բարդա քաղաքի հրետակոծության մասին: Հայկական կողմը հերքում է, որ ՀՀ զինված ուժերը «Սմերչով» հարվածել են Բարդային: [:]
[:hy]ՌԴ արտգործնախարարը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնում մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման կոչ անում:[:]
[:hy]ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունենում Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ: [:]
[:hy]ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի հետ հեռախոսազրույցում տեղեկատվություն է տրամադրում Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ:[:]
[:hy]«Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ». Զոհրաբ Մնացականյան[:]
[:hy]ԵՄ-ն անընդունելի է համարում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնություններից հետո ԼՂ-ում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը։ ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։[:]
[:hy]«ԼՂ-ում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն». ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ[:]
[:hy]«Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:[:]
[:hy]«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն». Վլադիմիր Պուտին[:]
[:hy]«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ[:]
[:hy]Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Էրդողանը վստահեցնում է Ալիևին, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի կողքին։[:]
[:hy]«Իրանը շատ կարևոր երկիր է մեր տարածաշրջանում, սակայն Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են». ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ կարգավորման գործում Իրանի միջնորդության վերաբերյալ առաջարկների մասին։[:]
[:hy]Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղում Շուշիից և հայտնում, որ թշնամին գտնվում է քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: [:]
[:hy]«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ ՄԽ համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ». ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը` Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։[:]
[:hy]«Համաձայն ՀՀ և ՌԴ միջև կնքված համաձայնագրի՝ ՌԴ-ն անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք». ՌԴ ԱԳՆ պատասխանը Նիկոլ Փաշինյանին։[:]
[:hy]Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնում է Թուրքիա, որտեղ ներկայացնում է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը:[:]
[:hy]Օրվա ընթացքում թիրախավորվում են Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Շուշին և այլ բնակավայրեր:[:]
[:hy]«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը». Արայիկ Հարությունյան
[:]
[:hy]«Գիտեք՝ Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի». Վլադիմիր Պուտին[:]
[:hy]«Ինչու նրանք, որոնք համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, ՄԽ համանախագահի, ՌԴ կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին». Իլհամ Ալիև[:]
[:hy]«Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է». ԱՀ ՊԲ[:]
[:hy]ՌԴ ԱԳ նախարարը և Գերմանիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակում ԼՂ հակամարտության վերաբերյալ:[:]
[:hy]Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է անում զենքի արգելանք կիրառել Թուրքիայի դեմ։[:]
[:hy]«Տեղի և միջազգային 80 լրագրողներ Ստեփանակերտում հայտնվել են թակարդում: Լրագրողներն առանց իրենց կյանքը վտանգելու չեն կարող Հայաստան հասնել՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից արձակված կրակի պատճառով». «Լրագրողներ առանց սահմանների»։[:]
[:hy]Ինտենսիվ ռազմական գործողություններ են ընթանում Արցախի հյուսիսում և հարավում:[:]
[:hy]ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը:[:]
[:hy]Արցախի ՊԲ ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի (Քաշաթաղ) հատվածում:[:]
[:hy]«Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում». Արայիկ Հարությունյան[:]
[:hy]«Իրանը չի ընդունում մարդկանց` ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային կանոնները». Իրանի ԱԳՆ խոսնակ։[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:[:]
[:hy]«Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից: Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ»: (Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 29, 2020 թվական)[:]
[:hy]«Այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները». Նիկոլ Փաշինյան[:]
[:hy]«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է։ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում». ՀՀ ՊՆ խոսնակ[:]
[:hy]ՌԴ և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունենում՝ մանրամասն քննարկելով ԼՂ հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը:[:]
[:hy]ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին:[:]
[:hy]ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունենում Արցախի պաշտոնաթող նախագահների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունենում հանդիպում նաև Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։[:]
[:hy]ԼՂ-ի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունենում Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախկին նախագահներ Ա․ Ղուկասյանի և Բ․ Սահակյանի մասնակցությամբ:[:]
[:hy]«Իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից». Սերժ Սարգսյան[:]
[:hy]Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնում է Մոսկվա` ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով[:]
[:hy]ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինները մարտի դաշտում թողնելը հիվանդությունների բռնկման պատճառ դառնա:[:]
[:hy]«Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի… Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ:…»․ (Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 29, 2020 թվական)[:]
[:hy]«Բայց անսպասելիորեն ինձ համար հայաստանյան գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է։ Փաշինյանն ուղիղ ասաց, որ դրանում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի համար սպառնալիք է տեսնում»․ (Վլադիմիր Պուտին, նոյեմբերի 17, 2020 թվական)։ [:]
[:hy]«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, ու բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված». Նիկոլ Փաշինյան[:]
[:hy]2020 թ․ դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելք է դրվում թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:[:]
[:hy]«Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի». ՆԱՏՕ գլխավոր քարտուղար[:]
[:hy]Արդեն նոյեմբերի 29-ին արած գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ այդ պահի դրությամբ գրավված էին Ջաբրայիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը:[:]
[:hy]«Եթե ՀՀ կողմից անսպասելի քայլեր ձեռնարկվեն, և զորք ուղարկելու դիմում լինի Բաքվից, Թուրքիան չի վարանի, նախագահը առավել ևս». Թուրքիայի փոխնախագահ[:]
[:hy]«Երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությունը ԼՂ կարգավորման գոյություն ունեցող ձևաչափերում ամբողջությամբ և լիովին կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից». Դմիտրի Պեսկով[:]
[:hy]ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը խորը մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:[:]
[:hy]«ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը». Մարիա Զախարովա[:]
[:hy]«ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ». Վլադիմիր Պուտին[:]
[:hy]«Մենք թույլ չենք տա հայկական երկրորդ հանրապետության ստեղծումը մեր տարածքում: Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Կարճ ասած՝ հանրաքվե չի լինելու». Իլհամ Ալիև[:]
[:hy]Ելիսեյան պալատում տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը:[:]
[:hy]Human Rights Watch-ը զեկույց է հրապարակում՝ նշելով, որ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել բնակեցված վայրերում:[:]
[:hy]Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։[:]
[:hy]«Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ». ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Պուտինին։[:]
[:hy]Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծում է, որ ադրբեջանական կողմի ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ներգրավմամբ։[:]
[:hy]ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում հրաժարվում է պատասխանել հարցին, թե որքանով է ընդունելի, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Սիրիայից մահմեդական գրոհային վարձկաններ է փոխադրում ԼՂ հակամարտության գոտի: Նա ասում է, որ ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում ԼՂ հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ[:]
[:hy]Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունենում Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնազիո Կասսիսի հետ:[:]
[:hy]«Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում առաջխաղացում է արձանագրվել». Դոնալդ Թրամփ[:]
[:hy]ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության։[:]
[:hy]Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանի հետ հանդիպմանը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար:[:]
[:hy]Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: [:]
[:hy]Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացնում։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում՝ ներառյալ ԼՂ-ն, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն բռնությանը վերջ տալու համար»,- ասում է կանադացի նախարարը։[:]
[:hy]ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կոչ է անում թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացում։[:]
[:hy]ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունենում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ: [:]
[:hy]Հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին և մի շարք այլ բնակավայրեր Արցախում:[:]
[:hy]«Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել». ԱՀ նախագահի խոսնակ[:]
[:hy]Հրետանի է կիրառվում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:[:]
[:hy]«Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին». Իլհամ Ալիև[:]
[:hy]Երևանը հաստատում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա:[:]
[:hy]ԵԱՀԿ-ում տարածվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու նպատակային գործողությունների վերաբերյալ:[:]
[:hy]«Ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խումբ է գտնվում Ավետարանոց գյուղի մատույցներում, և մեր զորքը փորձում է նրան չեզոքացնել». ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան[:]
[:hy]«Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանի՛ր քո պատժամիջոցները, տեսնենք». Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ-ին[:]
[:hy]Հետկեսօրին ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարկում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։[:]
[:hy]«Պետք է ապահովել, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել Ղարաբաղյան հակամարտության կրակի վրա». Ֆրանսիայի ԱԳՆ[:]
[:hy]«Ես դա անվանում եմ հեշտ դեպք: Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին, հայեր: Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել». Դոնալդ Թրամփը՝ ԼՂ հակամարտության մասին[:]
[:hy]ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան նոր համատեղ հայտարարություն է տարածվում: Կողմերը համաձայնվում են հումանիտար հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին[:]
[:hy]ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածում՝ կողմերին հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարության բոլոր կետերն անհապաղ իրականացնելու ուղղությամբ՝ համաձայն նրանց ստանձնած պարտավորությունների, որոնք վերահաստատվել են Փարիզում հոկտեմբերի 18-ին:[:]
[:hy]Կողմերը համաձայնության են գալիս հանդիպելու հոկտեմբերի 29-ին Ժնևում: [:]
[:hy]«Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգթոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08։00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը». Նիկոլ Փաշինյան[:]
[:hy]Հրադադարն այս անգամ էլ չի գործում: Երկու կողմի ՊՆ խոսնակները հայտնում են հրադադարի ռեժիմը խախտելու մասին:[:]
[:hy]Ադրբեջանը ավիահարվածներ է հասցնում Մարտունի քաղաքին:[:]
[:hy]«Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ԼՂ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը». Սերգեյ Լավրով[:]
[:hy]Ադրբեջանը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում է Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի գյուղերը։ [:]
[:hy]«Ես կարծում եմ, որ, այո՛, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի». Նիկոլ Փաշինյան[:]
[:hy]Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ։[:]
[:hy]«ՀՀ օդային տարածքում հայտնաբերվում են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ». ՊՆ[:]
[:hy]Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում 3 պայթյուն է հնչում:[:]
[:hy]Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։[:]
[:hy]«Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ». Շուշան Ստեփանյան[:]
[:hy]«Երևանը դրական է արձագանքում ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա է ուղարկել ՊՆ ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին». վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան[:]
[:hy]Արցախի ՊԲ-ն հրապարակում է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը: [:]
[:hy]Եվրամիությունը դատապարտում է Գյանջայի հրետակոծությունը և կոչ անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը: [:]
[:hy]Թուրքիայի նախագահը Կանադայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարում է, որ Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն:[:]
[:hy]«Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում». Իլհամ Ալիև[:]
[:hy]Հայաստանի արտախորհրդարանական 13 քաղաքական ուժեր պահանջում են կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ:[:]
[:hy]«Մինսկի խմբի անդամներին կոչ եմ անում ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու համար: Պետք է դադարեցվեն քաղաքացիական բնակչության շրջանների վրա հարձակումները: Մենք պետք է անենք ավելին՝ պատերազմը կանգնեցնելու համար». Կարո Փայլան[:]
[:hy]«Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով[:]
[:hy]Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։[:]
[:hy]«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար». ԱԳՆ[:]
[:hy]«Երկու կողմերը պետք է այս զինադադարը պահպանեն խստորեն և առանց նախապայմանների: Ֆրանսիան հետևելու է մեծ ուշադրությամբ և շարունակելու է ներգրավված մնալ». Էմանուել Մակրոն[:]
[:hy]«Մենք մինչև վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների և դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ[:]
[:hy]«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ի մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում». ՀՀ ԱԳՆ խոսնակ[:]
[:hy]«Ժամը 07:20-ին, հրետանային ակտիվ կրակից հետո հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)». ՀՀ ՊՆ խոսնակ[:]
[:hy]«Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի պատվազուրկ և կոռումպացված ռեժիմի գործելաոճը». ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան[:]
[:hy]«ԵՄ-ն մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը». ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ԵՄ-ի՝ Գյանջայի հրետակոծությունը դատապարտող հայտարարության մասին։[:]
[:hy]«Ադրբեջանի զինված ուժերը Ադրբեջանի դրոշն են բարձրացրել Խուդաֆերինի կամուրջի վրա». Իլհամ Ալիև[:]
[:hy]ՄԱԿ գլխավոր քարտուղարը խորապես ցավում է, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: [:]
[:hy]«Եվրամիությունը դատապարտում է այն փաստը, որ հրադադարի խախտումները շարունակվում են». ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար[:]
[:hy]Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում Մնացականյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում:[:]
[:hy]Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները դիմում են իրենց համայնքների բնակիչներին և կոչ անում կամավորագրվել։[:]
[:hy]«Կարող էինք խուսափել այս պատերազմից, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում». Փաշինյան[:]
[:hy]«Ես նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն և մեծ նվիրվածություն իրենց երկրի նկատմամբ: Աշխատում ենք ինչ-որ ուղղություններով». Դոնալդ Թրամփ[:]
[:hy]«Սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին». ՀՀ ԱԳՆ[:]
[:hy]Հրթիռակոծվում են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։[:]
[:hy]Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: [:]
[:hy]«Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու». Իրանի ԱԳՆ խոսնակ[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանի` նոյեմբերի 29-ին արած գրառման համաձայն՝ Արցախի նախագահը զանգում է վարչապետին և ասում, որ պատերազմը պետք է կանգնեցվի: [:]
[:hy]«Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նա ասաց, որ կարծում է՝ դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ»: (Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 29, 2020 թվական)[:]
[:hy]«Հոկտեմբերի 19-20-ին եղավ հեռախոսազրույցների շարք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային հատվածից աննշան հատված։ Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ հնարավոր է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ քաղաք Շուշի»: (Վլադիմիր Պուտին, նոյեմբերի 17, 2020 թվական)։ [:]
[:hy]Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփվելիս բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը ԼՂ հակամարտության գոտում։[:]
[:hy]«Վիճահարույց տարածքներում մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ». ԵԽ գլխավոր քարտուղար[:]
[:hy]«Համոզված ենք, որ այժմ ամենակարևորը առճակատման հռետորաբանությունը սրելը անհապաղ դադարեցնելն է, ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով, որը, հավանաբար, շատ ջանքեր չի պահանջում». Սերգեյ Լավրով[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունենում ԱԽ արտահերթ նիստ: Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մյուս խմբակցությունների ներկայացուցիչներ։[:]
[:hy]«Եվ մենք հավատարիմ ենք սկզբունքներին, որոնց մասին ես ասել եմ։ Դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է, բանակցությունները՝ ԼՂ ապագայի վերաբերյալ, փախստականների և ստիպված տեղահանված անձանց վերադարձը իրենց ծագման վայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, Շուշի». Իլհամ Ալիև[:]
[:hy]«Եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ ԼՂ-ի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար». Նիկոլ Փաշինյան[:]
[:hy]Ադրբեջանը հայտնում է, որ հայկական կողմը կրակի տակ է պահում իր սահմանամերձ շրջանները, հայկական կողմը հերքում է:[:]
[:hy]ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:[:]
[:hy]Իսրայելի գերագույն դատարանը մերժում է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով»:[:]
[:hy]Արայիկ Հարությունյանը Արցախի պաշտպանությանն աշխարհազորի մասնակցությունն ապահովող օրենք է ստորագրում:[:]
[:hy]ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպում է ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ [:]
[:hy]«Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է». Վրաստանի ԱԳՆ[:]
[:hy]«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են». ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո[:]
[:hy]ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել[:]
[:hy]Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հեռահար ձևաչափով նրանց միանում է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: [:]
[:hy]«Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում». Ֆրանսիայի ԱԳ նախարար[:]
[:hy]«ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ». ՀՀ ՊՆ[:]
[:hy]ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունենում ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ կոչ անելով լիարժեք կատարել Մոսկվայում ստանձնած՝ կրակի դադարեցման պարտավորությունները[:]
[:hy]«Ներկայումս ոչ թե խաղաղապահներ, այլ անգամ ռազմական դիտորդները բավարար կլինեին». Սերգեյ Լավրով[:]
[:hy]ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատում է նախագահ Թրամփի քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում: Նա շարադրում է վարչակազմի գործողությունների իր տեսլականը հակամարտության այս փուլում: [:]
[:hy]Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին: Նա հայտնում է, որ այս պահին հայկական կողմի զոհերի թիվը շատ մեծ է, և ստեղծվել է բավական ծանր իրադրություն:[:]
[:hy]«Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը». Իլհամ Ալիև[:]
[:hy]Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ և քննարկում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը»:[:]
[:hy]«Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը». ՊԲ[:]
[:hy]«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը դրոնով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք քաղաքացիական համայնքին։ Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է». ՀՀ ՄԻՊ[:]
[:hy]«ԼՂ հակամարտության հարցով ԱՄՆ հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ». ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկով[:]
[:hy]«Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից». ԱՄՆ պետքարտուղար[:]
[:hy]Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինն իր լուրջ մտահոգությունն է հայտնում ԼՂ-ում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: [:]
[:hy]ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վշտացած է Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով:[:]
[:hy]«ԱՀ տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում». Արայիկ Հարությունյան[:]
[:hy]Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար:[:]
[:hy]«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ». Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու[:]
[:hy]Էստոնիայի կառավարությունը 100 հազար եվրո է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավելու համար:[:]
[:hy]Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվում է ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչի» կասետային ռումբերով հրթիռակոծում է համայնքը, նախնական տվյալներով զոհվում է մեկ խաղաղ բնակիչ։[:]
[:hy]ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունենում, որի ընթացքում առարկայական քննարկում են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։[:]
[:hy]Ալիևը հայտարարում է Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութի (Ուխտաձոր, Ջրակուս, Վարդաշատ, Քյուրաթաղ) շրջաններում գյուղերի գրավման մասին[:]
[:hy]ՀԱՊԿ-ն ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական առաքելության տեղակայման հարցը:[:]
[:hy]«Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը». ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո[:]
[:hy]Համացանցում հայտնվում է ենթադրաբար Հադրութում հայ խաղաղ բնակիչների գնդակահարության տեսանյութը: [:]
[:hy]«Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և ԼՂ հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը». Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլի[:]
[:hy]ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունենում Արգենտինայի գործընկեր Ֆելիպե Սոլայի հետ։ [:]
[:hy]ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում ընդգծում է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:[:]
[:hy]Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ընդգծում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:[:]
[:hy]Գիշերը՝ հատկապես լուսադեմին, ադրբեջանական բանակը հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացում Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան՝ Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվում են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ [:]
[:hy]Ադրբեջանը դեռևս չի սատարում ռուս ռազմական դիտորդներին ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում ընդգրկելու գաղափարը։[:]
[:hy]ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպում է ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղիի հետ:[:]
[:hy]ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:[:]
[:hy]Իլհամ Ալիևը հայտարարում է 3 նոր գյուղի՝ Սառնաղբյուրի (Ասկերանի շրջան), Հարթաշենի ու Ծաղկավանք (Հադրութի շրջան), գրավման մասին:[:]
[:hy]«ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվում սահմանի իրանական կողմում: «Եթե նման կրակի կրկնություն լինի, Իրանն անտարբեր չի մնա»․ Իրանի ԱԳՆ խոսնակ[:]
[:hy]«Մենք դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները և անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումներով». Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավարի տեղակալ[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետի հետ հեռախոսազրույցում ուշադրություն է հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա: [:]
[:hy]««Անջատում հանուն փրկության» սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում»․ Նիկոլ Փաշինյան[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանը զորամասերից մեկում ելույթ է ունենում առաջնագիծ մեկնող պահեստազորայինների առաջ:[:]
[:hy]«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների էսկալացիայով». Դանիայի արտաքին գործերի նախարար[:]
[:hy]«Կոչ ենք անում դադարեցնել օտարերկրյա միջամտությունը, որը չի նպաստում իրավիճակի լիցքաթափմանը, այլ ավելի բարդացնում է այն». ԵԽ նախագահ [:]
[:hy]«Մենք չենք ողջունում հակամարտության միջազգայնացումը։ Մենք կարծում ենք, որ երրորդ կողմերը պետք է մի կողմ քաշվեն». ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո[:]
[:hy]«Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»․ Մակրոն[:]
[:hy]«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը ԼՂ-ում։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման». Սիրիայի ԱԳՆ[:]
[:hy]ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը ԼՂ հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել՝ լարվածության թուլացման համար:[:]
[:hy]Կրկին հրետակոծվում են Ստեփանակերտը և Հադրութը:[:]
[:hy]Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Թվիթերի իր միկրոբլոգում hայտնում է, որ Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի։ [:]
[:hy]Փոխվարչապետ, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանում է Մոսկվա: [:]
[:hy]Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա:[:]
[:hy]«Լրագրողները ռազմական թիրախ չեն». «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Բաքվից պարզաբանում է պահանջում:[:]
[:hy]Կայանում է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Երկուստեք մտահոգություն են հայտնում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավման մասին ստացվող լուրերի առթիվ։[:]
[:hy]ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Ժնևում հանդիպում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանի հետ։ Բանակցությունների ընթացքում այլ հարցերի հետ քննարկվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։[:]
[:hy]«Կանադան պատրաստ է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների». Կանադայի արտգործնախարար:[:]
[:hy]«Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին». Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի: [:]
[:hy]ՌԴ և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: [:]
[:hy]ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խստորեն դատապարտում են ԼՂ հակամարտության գոտում շարունակվող ուժի կիրառումը, ինչպես նաև շփման գծից հեռու գտնվող Հայաստանի և Ադրբեջանի տարածքների թիրախավորումը։ [:]
[:hy]«Հայաստանը շահագրգռված չէ բանակցությունների միջոցով հակամարտության լուծմամբ և փորձում է բռնակցել օկուպացված տարածքները». Ադրբեջանի ԱԳՆ:[:]
[:hy]Արցախի հյուսիսում և հարավում ընթանում են համառ և թեժ մարտեր։[:]
[:hy]ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնում է առաջնագիծ՝ կոչ անելով բոլորին անհապաղ ոտքի կանգնել:[:]
[:hy]Կանադան հետաքննում է հաղորդումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը ՀՀ դեմ օգտագործում է Թուրքիային մատակարարված կանադական սարքավորումներ:[:]
[:hy]«Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին». Իրանի ԱԳՆ խոսնակ: [:]
[:hy]Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է վերանայել Ադրբեջան այցելելու որոշումը՝ ահաբեկչության և կորոնավիրուսի վտանգի պատճառով:[:]
[:hy]Ուշ երեկոյան Իլհամ Ալիևը հայտնում է նոր գյուղերի գրավման մասին, այդ թվում՝ Թալիշի, ինչպես նաև Մեխակավանի (Ջաբրայիլ) շրջակա 5 գյուղերի, Վարանդայի (Ֆիզուլի) շրջակա 1 գյուղի մասին:[:]
[:hy]ՊԲ-ն հայտնում է, որ գիշերվա ընթացքում հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, հատկապես լարված՝ հարավային ուղղությամբ:[:]
[:hy]«Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն». Արայիկ Հարությունյան[:]
[:hy]Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանի տարածքից կրակի տակ է առնված Գյանջա քաղաքը: Հայաստանի իշխանությունները հերքում են այդ տեղեկությունը:[:]
[:hy]ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրում է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս է ցնդել[:]
[:hy]«Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված». Արայիկ Հարությունյան[:]
[:hy]Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:[:]
[:hy]ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունենում Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ԼՂ հակամարտության շուրջ բարդացող իրավիճակից ելք գտնելուն առնչվող հարցերը:[:]
[:hy]ՀՀ նախագահը Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցում տեղեկացնում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: [:]
[:hy]Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին Մինգեչաուր քաղաքը հրթիռակոծելու համար: Պաշտոնական Երևանը հերքում է դա: [:]
[:hy]Ադրբեջանը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին: Միաժամանակ, վերսկսվում են հարձակողական գործողությունները ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։[:]
[:hy]ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի նախատեսում շփումներ ադրբեջանցի և թուրք պաշտոնակիցների հետ, բայց պատրաստ է անհրաժեշտության դեպքում նրանց հետ քննարկել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։[:]
[:hy]Տեղի է ունենում Թուրքիայի արտգործնախարարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ասուլիսը, որի ընթացքում վերջինս հայտարարում է՝ ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր նշանակալից ազդեցությունը լարվածությունը թուլացնելու համար: [:]
[:hy]«Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում». Իլհամ Ալիև[:]
[:hy]Արցախի ԱԺ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ իրականացվող ագրեսիան և կոչ անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել ԱՀ-ի անկախությունը։[:]
[:hy]Տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ [:]
[:hy]ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:[:]
[:hy]«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ խնդրել եմ արտաքին գործերի նախարարին ուղևորվել Եվրոպա և մեր դաշնակիցների հետ քննարկել Արևելյան Եվրոպայի և Կովկասի զարգացումները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում»․ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո[:]
[:hy]«Թուրքիան տարբեր երկրներից եկած այդ ահաբեկիչներին օգտագործեց Սիրիայում։ Հետագայում այդ նույն մեթոդը կիրառվեց Լիբիայում։ Ինքնին հասկանալի է և ավելի քան հավանական, որ (թուրքերը) նույնն են անում նաև ԼՂ-ում». Բաշար Ասադ[:]
[:hy]«Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում ճգնաժամին մասնակից երկրներին զենք վաճառելու մեջ». Թուրքիայի արտգործնախարարություն[:]
[:hy]«Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը». ՀՀ ԱԳՆ[:]
[:hy]«Մենք մանրամասն ծանոթանում ենք բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններին». Կրեմլի արձագանքը Բաշար Ասադի հայտարարությանը[:]
[:hy]Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարում է շարունակել «հակահարձակումը» Ղարաբաղյան հակամարտության գոտում։[:]
[:hy]«Հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես` «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ֆիրկաթ Համզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկանները: Ընդ որում, խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել ղարաբաղյան նոր պատերազմի հաշվին». ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին[:]
[:hy]Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկին հայտարարում են ԼՂ հակամարտության գոտում և նրա շուրջ ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին։[:]
[:hy]«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար: Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների». Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամի[:]
[:hy]«Մենք, ինչպես նախկինում, լրջորեն մտահոգված ենք հակամարտության գոտում զոհերի թվի ավելացման մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ունեցած հետևանքներով». ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելի[:]
[:hy]«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը». ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան [:]
[:hy]«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ». Լեհաստանի ԱԳՆ[:]
[:hy]«ՌԴ ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու և խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա». Կրեմլի խոսնակ[:]
[:hy]ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունենում, որի ընթացքում մտահոգություն են հայտնում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ:[:]
[:hy]«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան». ՅՈՒՆԻՍԵՖ[:]
[:hy]Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունենում Իլհամ Ալիևի հետ: «Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»․ Ռոհանի: [:]
[:hy]«Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է»․ ԱՀ ԱԳՆ[:]
[:hy]«Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով». Amnesty International[:]
[:hy]«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջաբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են». Շուշան Ստեփանյան[:]
[:hy]Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։[:]
[:hy]«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատթարացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ և իր համերաշխությունն է հայտնում այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին». Ուրուգվայի կառավարություն[:]
[:hy]«Չենք կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` այս հակամարտության պատրվակի տակ։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Սոլեյմանին, պարտված է տարածաշրջանում». Հասան Ռոհանի[:]
[:hy]«Ողբերգություն է, մենք շատ անհանգստացած ենք, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ: Բավական է միայն ասել, որ մեզ մոտ՝ Ռուսաստանում, ապրում է շուրջ 2 մլն Ադրբեջանցի և մեր հաշվարկներով՝ 2 մլն-ից ավելի հայ: … Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Ռուսաստանը նրա նկատմամբ «որոշակի պարտավորություններ» ունի: Բայց մարտերը Հայաստանի տարածքում չեն ընթանում»․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին:[:]
[:hy]«Բանակցությունների սեղան կվերադառնանք միայն ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո: Որպես միջնորդ կարող են հանդես գալ Ռուսաստանը և Թուրքիան». Իլհամ Ալիև[:]
[:hy]«Եթե Ադրբեջանը պատերազմական գործողությունների դադարեցման պատրաստակամություն չհայտնի, ԵՄ-ն կմեծացնի նրա վրա ճնշումը». Գերմանիայի արտգործնախարար[:]
[:hy]«Սրանք 1993-1994 թթ. ի վեր ամենամեծ բախումներն են: Մենք վերջին օրերին շատ ակտիվ ենք այս ոլորտում: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան». ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորել[:]
[:hy]Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորում նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Քննարկվում է իրավիճակը ԼՂ-ում:[:]
[:hy]Իլհամ Ալիևը զանգահարում է Վլադիմիր Պուտին շնորհավորելու վերջինիս ծննդյան տարեդարձը: Զրույցի ընթացքում քննարկվում է նաև իրավիճակը ԼՂ-ում:[:]
[:hy]Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը ԼՂ-ում: [:]
[:hy]Ադրբեջանը հայտնում է Ջաբրայիլին հարակից 2 գյուղի գրավման մասին:[:]
[:hy]ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հետ:[:]
[:hy]New York Times թերթի հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը Twitter-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակում, որում երևում է, որ ադրբեջանական Գյանջայում առնվազն երկու F-16 կա։[:]
[:hy]Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին։[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ՝ մտքեր փոխանակելով ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ:[:]
[:hy]Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունում է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:[:ru]
[:]
[:hy]«ՀԱՊԿ-ն ռազմական օգնություն կտրամադրի ՀՀ-ին երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար[:]
[:hy]«Մենք առաջարկել ենք տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ». ՌԴ ԱԳՆ խոսնակ[:]
[:hy]ՌԴ վարչապետն Ադրբեջանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման, ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:[:]
[:hy]«Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Սատարում ենք ՄԽ համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերին»,- ասել է Հունաստանի վարչապետը:[:]
[:hy]ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ հարցով խորհրդակցություն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա:[:]
[:hy]«Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են». Շուշան Ստեփանյան[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: [:]
[:hy]Իլհամ Ալիևը հատուկ ուղերձով հայտարարում է, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հադրութը և մի շարք գյուղեր: [:]
[:hy]ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անմիջապես հերքում է Ալիևին՝ հայտարարելով, որ հենց այդ պահին գտնվում է Հադրութում և «միայն հայերի է տեսնում»։[:]
[:hy]«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակից Ալեքսանդր Կոցը նույնպես հաստատում է, որ Հադրութ քաղաքը դեռ գտնվում է հայկական վերահսկողության ներքո: [:]
[:hy]Կանադայի արտգործնախարարը թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում կոչ է անում Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:[:]
[:hy]«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը». ՊԲ[:]
[:hy]Հակառակորդը կիրառում է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև ՀՀ Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։[:]
[:hy]Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ [:]
[:hy]«Հայտարարված հրադադարը առաջին կարևոր քայլն է, սակայն այն չի փոխարինի ԼՂ խնդրի վերջնական որոշմանը». Թուրքիայի ԱԳՆ[:]
[:hy]Ֆրանսիան ողջունում է ԼՂ-ում հրադադար հաստատելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը[:]
[:hy]Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկում իրավիճակը Ղարաբաղում։[:]
[:hy]«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ». ՊԲ[:]
[:hy]«Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով»․ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան[:]
[:hy]«Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե». Արցախի ԱԳՆ[:]
[:hy]«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն, որպեսզի ապահովվի խաղաղ կարգավորումը». Հունաստանի ԱԳՆ[:]
[:hy]«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ». Արայիկ Հարությունյան[:]
[:hy]«Հույս ունեմ, որ հրադադարը կպահպանվի և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների՝ բարի կամքի ոգով և ԵԱՀԿ հովանու ներքո». Լիտվայի արտաքին գործերի նախարար[:]
[:hy]«Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը». Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի[:]
[:hy]«Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկորեն զենք տրամադրելը երկու կողմերին». Ջո Բայդեն[:]
[:hy]«Մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ ՄԽ մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որոնք ունեն այդ մանդատը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս[:]
[:hy]ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ։[:]
[:hy]«Դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Սյունիքի մարզի բնակավայրերին». ՀՀ ԱԳՆ[:]
[:hy]ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում Երևանին ու Բաքվին հետևել հրադադարի ռեժիմին ու շուտափույթ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ։[:]
[:hy]«Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մորն ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն». Արցախի ՄԻՊ[:]
[:hy]«Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները». Զոհրաբ Մնացականյան[:]
[:hy]Ստեփանակերտը և Շուշին հրթիռակոծվում են:[:]
[:hy]Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունենում ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև: [:]
[:hy]«Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, խիստ շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով». Մարիա Զախարովա[:]
[:hy]Ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ. Շուշան Ստեփանյան[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ խորհրդի անդամների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցում է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:[:]
[:hy]«Մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ շարունակվող ռազմական գործողությունների մասին, այդ թվում՝ ուղղված քաղաքացիական թիրախների դեմ». ԵՄ[:]
[:hy]«Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են». Արցախի նախագահի խոսնակ[:]
[:hy]Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և միջազգային նորմերի շրջանակում վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։[:]
[:hy]Լյուքսեմբուրգը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային շուտափույթ կերպով օժանդակել հրադադարի հաստատմանը։[:]
[:hy]Մոսկվայում տեղի է ունենում ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որը ծրագրվել էր մինչև պատերազմի սկսվելը:[:]
[:hy]«Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ». Արայիկ Հարությունյան[:]
[:hy]«ՌԴ-ն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի». Սերգեյ Լավրով[:]
[:hy]ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունենում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:[:]
[:hy]«Կոչ եմ անում կողմերին վերսկսել երկխոսությունը և սկսել քննարկումները՝ խաղաղության վերաբերյալ, ու խստորեն հետևել վերջերս համաձայնեցված հրադադարին, որն արդեն խախտվել է». Ռումինիայի ԱԳ նախարա[:]
[:hy]Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը:[:]
[:hy]«Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները։ Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի հրադադարի հաստատումը». Հունաստանի առաջին փոխարտգործնախարար[:]
[:hy]«Ընդգծել ենք ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարևորությունը: Մենք քննարկել ենք այն հարցը, թե ինչպես կարող ենք նպաստել դրան». ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել[:]
[:hy]«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել». Արցախի ՄԻՊ[:]
[:hy]Ահաբեկիչներին է անդրադառնում Իրանի արտգործնախարարը՝ իրենք գրեթե վստահ ենք, որ ԼՂ ռազմական գործողություններին մասնակցում են նաև ահաբեկիչներ: [:]
[:hy]Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցում են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկնում է Իրանի տարածքում: [:]
[:hy]Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվում են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ):[:]
[:hy]Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնում է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են նախապատրաստում։ [:]
[:hy]Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ «անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում. նախ պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից»:[:]
[:hy]Էմանուել Մակրոնը հայտնում է, որ Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի սիրիական իսլամիստները։ [:]
[:hy]«Մտահոգություն են առաջացնում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսից զինյալների զանգվածային հավաքագրում է կատարվում ԼՂ կոնֆլիկտի գոտի ուղղորդելու համար». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ[:]
[:hy]«Մենք նաև կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին պարտավորվել առանց հապաղելու վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների ու բարեխղճորեն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո». Սպիտակ տան մամուլի խոսնակ[:]
[:hy]Իրանի Թավրիզ քաղաքում, որի բնակչության զգալի մասն ադրբեջանցիներ են, տեղի են ունենում «Քուրդ, պարսիկ, հայ՝ Ադրբեջանի թշնամիներ» վանկարկումներով ցույցեր:[:]
[:hy]Ադրբեջանական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում: 4-ն էլ ոչնչացվում են[:]
[:hy]«Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկխոսության պատրաստակամություն չի տեսնում». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ [:]
[:hy]Ադրբեջանը հրետանի է կիրառում Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակում Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով գրանցվում են զոհեր և վիրավորներ:[:]
[:hy]«Այսօր ՀՀ օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը». Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյան[:]
[:hy]«Ռուսաստանը հավանություն չի տալիս Ադրբեջանին սատարելու մասին Թուրքիայի հայտարարությանը»․ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով[:]
[:hy]«Հայաստանի հետ Ֆրանսիայի համերաշխությունը հավասարազոր է Ադրբեջանի հայկական օկուպացիային ցուցաբերված աջակցության»․ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու[:]
[:hy]«Եթե Ադրբեջանը ուզում է մարտի դաշտում հարցը լուծել, մենք կլինենք Ադրբեջանի կողքին: Անհրաժեշտության դեպքում մեր աջակցությունը ցույց կտանք». Թուրքիայի արտգործնախարար[:]
[:hy]«Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել խաղաղության գործընթացին, այդ թվում՝ երկխոսություն վարելու նպատակով հյուրընկալել հակամարտող կողմերին Թբիլիսիում». Վրաստանի վարչապետ[:]
[:hy]Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Թուրքիան ԼՂ հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից:[:]
[:hy]«Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել, այժմ երկխոսության կոչերն անիմաստ են». Իլհամ Ալիև[:]
[:hy]ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկում է ԼՂ-ում ստեղծված կացությունը։ [:]
[:hy]«Ըստ ստացվող տեղեկությունների՝ ԼՂ հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով». ՌԴ ԱԳՆ[:]
[:hy]Ռուսաստանի ԱԳՆ տեղեկացնում է, որ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է մոսկովյան հարթակը շփումների կազմակերպման, այդ թվում` Ադրբեջանի, ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման նպատակով տրամադրելու պատրաստակամությունը։ [:]
[:hy]«Հիմա Լեռնային Ղարաբաղում կարող ենք տեսնել, որ Թուրքիան իսկապես հրահրում է հակամարտությունը, և Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք սատարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այս հակամարտությունը սադրելը». Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբան[:]
[:hy]«Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել։ Լայնածավալ մարտական գործողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ». Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան[:]
[:hy]ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանը հրթիռակոծելու վերաբերյալ: [:]
[:hy]ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է վառվում: Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի ռազմական բազայի վրա: Զոհվել է մեկ խաղաղ բնակիչ: [:]
[:hy]ՌԴ Պետդուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում հակամարտության սրման անթույլատրելիության և իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չլինելու մասին։ [:]
[:hy]Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունենում Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։[:]
[:hy]«Ցանկացած հայտարարություն՝ կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա». ՌԴ նախագահի խոսնակ[:]
[:hy]«Մտահոգված եմ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները». ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի[:]
[:hy]«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ[:]
[:hy]«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ զոհերի թվի արագ աճը՝ նախագահ Թրամփի աշխատակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ թուլացնել լարվածությունը». ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն[:]
[:hy]Տեղի է ունենում ՄԱԿ-ի ԱԽ նիստ փակ դռների ետևում՝ ԼՂ-ում իրավիճակը քննարկելու նպատակով, որի արդյունքում ԱԽ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ [:]
[:hy]Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները:[:]
[:hy]Ռազմական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են: Ադրբեջանական զինված ուժերը կիրառում են TOS ծանր հրետանային համակարգ հարավ-արևելյան ուղղությամբ:[:]
[:hy]ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրենք ուշի-ուշով հետևում են ԼՂ շուրջ ծավալվող իրադարձություններին։ [:]
[:hy]Ադրբեջանը հայտարարում է Թալիշի շուրջ ռազմավարական նշանակության դիրքերի գրավման մասին: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանը հայտնում է նախօրեին կորցրած դիրքերի հետ բերման և առաջխաղացման մասին:[:]
[:hy]Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի ՌԴ-ին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին: [:]
[:hy]«Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր Հայաստանին և իմ խորը մտահոգությունը՝ ԼՂ բախումների վերսկսման կապակցությամբ». Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբո[:]
[:hy]Արգենտինան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:[:]
[:hy]«ԼՂ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը ցավալի է. այն կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով». ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին[:]
[:hy]«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը համապատասխանում է բոլոր կողմերի, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի շահերին». Չինաստանի ԱԳ նախարար[:]
[:hy]«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով». ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև[:]
[:hy]«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը». Բելառուսի ԱԳՆ[:]
[:hy]«Ոչ մի լավ բան հիմա չի կատարվում, տարածաշրջանն այլևս չունի մի նոր հակամարտություն տանելու կարողություն». Իրանի ԱԳ նախարար[:]
[:hy]«Որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, կցանկանայի իմ անկեղծ ու խորը մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձությունների առնչությամբ». ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո[:]
[:hy]ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտահայտում է իր խիստ անհանգստությունն ու մտահոգությունը ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցել են զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։[:]
[:hy]Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է անում գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար։ [:]
[:hy]ԵԽ խորհրդարանական ասամբլեայի (PACE) խորհրդատուները պահանջում են, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ թուլացնեն լարվածությունը և վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:[:]
[:hy]«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի». Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզայի[:]
[:hy]Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է Թուրքիայի զինուժի ուղիղ մասնակցությունը ռազմական գործողություններին: [:]
[:hy]Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա ադրբեջանական տարածքներից, որոնք «օկուպացրել է»․ և որ ժամանակն է վերջ դնել Ղարաբաղյան ճգնաժամին: [:]
[:hy]Ադրբեջանի զինված ուժերը առավոտյան 7:15-ի սահմաններում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեցին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: [:]
[:hy]Հրետակոծվում էին խորը թիկունքում գտնվող բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: [:]
[:hy]8:17-ին մարտակոչով է դիմում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանը: [:]
[:hy]ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունենում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:[:]
[:hy]Մարտունիի հրետակոծության հետևանքով 1 կին և իննամյա աղջիկ սպանվել են, 2 հոգի՝ վիրավորվել: Քաղաքացիական զոհերի մասին է հայտնում նաև ադրբեջանական կողմը:[:]
[:hy]Ժամեր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 6 գյուղերի գրավման մասին Ջաբրայիլի և Ֆիզուլիի հատվածում: Հայկական կողմը հերքում է դա: [:]
[:hy]Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում, Ադրբեջանում հայտարարվում է ռազմական դրություն և զորահավաք: Ադրբեջանում անհասանելի են դառնում գրեթե բոլոր սոցիալական կայքերը:[:]
[:hy]Տեղի է ունենում առաջին հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունենում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Թե՛ Մակրոնը, թե՛ Պուտինը ընդգծում են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:[:]
[:hy]Նույնը օրը Թվիթերում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ գրառում է կատարում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշում է նա:[:]
[:hy]Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրում է, որ Թուրքիան դատապարտում է Հայաստանի հարձակումն Ադրբեջանի վրա:[:]
[:hy]Իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածում ՌԴ արտաքին գործերի նախարարությունը. «Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»:[:]
[:hy]Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում. «Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը»: [:]
[:hy]Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարում է, որ խիստ մտահոգված է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով և կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները: [:]
[:hy]ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում՝ հայտնելով, որ մտահոգությամբ են հետևում ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններին։ [:]
[:hy]Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ծայրաստիճան անհանգստություն» է հայտնում ԼՂ շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ․ «Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը»:[:]
[:hy]Մարտերը դադարեցնելու և խաղաղ բանակցությունները վերականգնելու կոչով է հանդես գալիս Լեհաստանի ԱԳՆ-ն:[:]
[:hy]Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ուղերձում նշում է, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: [:]
[:hy]ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն արձագանքում է իրավիճակին․ «Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»:[:]
[:hy]Հունաստանի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին։
[:]
[:hy]Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ հայկական կողմն ունի կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Արցախի նախագահը խոսում է պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին:[:]
[:hy]ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հայտնում է, որ չափազանց մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ: [:]