Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ի քաղաքական քրոնիկոնը՝ ըստ օրերի

2020 թվականի սեպտեմբերին 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի 44 օրերի ընթացքում մեր տարածաշրջանը միջազգային հանրության և խոշոր լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում էր:

Այս հրապարակմամբ փորձել ենք ամփոփել ղարաբաղյան հակամարտության նոր փուլի վերաբերյալ համաշխարհային հանրության հայտարարությունները և գնահատակները: Հաշի առնելով, որ առանց բուն ռազմաճակատում կատարվող զարգացումների այդ հայտարարությունները կկորցնեին իրենց համատեքստը, մեր ժամանակագրությունում ներառել ենք նաև յուրաքանչյուր օրվա գլխավոր ռազմական իրադարձությունները:

Ընդ որում, ներկայացրել ենք ինչպես հայկական կողմի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք թեև ստուգված չեն, սակայն  հնարավորություն են տալիս պատկերացում կազմել ընդհանուր իրավիճակի մասին։

Քրոնիկոնը կազմելիս օգտագործել ենք Հայաստանի և այլ երկրների պետական գերատչությունների պաշտոնական կայքերի և դրանց՝ սոցցանցային էջերի, ինչպես նաև BBC-ի ռուսական ծառայության, Reuters-ի, Infocom-ի, Armenpress-ի, Azatutyun.am-ի, 1TV.am-ի, Shantnews.am-ի, Armtimes.com-ի, Tass.ru-ի և РИА Новости-ի նյութերը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձել է քաղաքական իրադարձությունները, հայտարարություններն ու այլ հանգամանքները ներկայացնել առավելագույնս չեզոք ու բազմակողմանի կերպով:

Սեպտեմբերի 27

2021

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

Ըստ հայտարարության՝ կողմերը մնում են այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցում Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում, տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, փախստականները վերադառնում են, ստեղծվում է խաղաղապահ կենտրոն և այլն:

«Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը». Արայիկ Հարությունյան

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ցուցարարները ներխուժում են գործադիրի նստավայր: Ծեծի է ենթարկվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմում է ժողովրդին:

«Շտապելով ՀՀ կառավարություն’ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը». Սամվել Բաբայան

Իլհամ Ալիևն ուղերձով է հանդես գալիս՝ նշելով, որ հայտարարությունը համապատասխանում է թե հայ, թե ադրբեջանցի ժողովուրդների շահերին: «Մենք ապացուցեցինք, որ հակամարտությունն ունի ռազմական լուծում»,- ասում է նա:

«Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ: Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը». Էդմոն Մարուքյան

«Մենք դիրք, հող, տուն, հայրենիք, ապագա չունենք զիջելու ոչ թշնամուն, ոչ էլ այս պահին ակտիվացած դավաճաններին». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան

«Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը»․ ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ ԳՇ-ն ուղերձ են հղում։

«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան։

«Հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները». Սամվել Բաբայան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Անկարան աջակցում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությանը։ 

«ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին․ սա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագիր է». Կրեմլի խոսնակ։

«Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների». Վլադիմիր Պուտին

«Գոհունակություն հայտնելով պատերազմի ավարտվելու առնչությամբ՝ հույս ունենք, որ ձեռք բերված համաձայնագիրը հրադադարը կյանքի կկոչի». Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար

Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամներ հայերին ու ադրբեջանցիներին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ. Վրաստանի նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: 

Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատում հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը: 

«Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին». Ելիսեյան պալատի հայտարարությունը։

ԵՄ-ն ողջունում է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը:

ՌԴ նախագահը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը:

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով». ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

«Իրանն իր գոհունակությունն է հայտնում Ռուսաստանի միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ». Հասան Ռոհանի

«Պահանջում ենք ՀՀ քաղաքական իշխանությունից, սեփական իշխանությունը պահելու նպատակով և սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից։ Պահանջում ենք ԱՀ նախագահի հրաժարականը, որին պետք է հետևի ճգնաժամային կառավարման արդյունավետ և համարժեք մարմինների ստեղծումը». ԱՀ ԱԺ 4 կուսակցությունների հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվում հետագա սերտ համագործակցության մասին` հայտարարությամբ նախատեսված միջոցառումների համալիր իրականացման համատեքստում։

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացերից մեկը». Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարում:

Իլհամ Ալիևը հատուկ հեռուստաուղերձով հայտնում է Շուշիի գրավման մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Շուշիի գրավման մասին լուրը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին առավել սերտ համագործակցել ԵԱՀԿ ՄԽ հետ՝ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը գտնելու համար։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ազատել պաշտոնից:

«Մարտական գործողություններին զուգահեռ՝ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը՝ մասնավորապես, հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին». ՀՀ ՊՆ

Իլհամ Ալիևն ընդունում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: 

Բաքու է մեկնում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որպեսզի «վերահաստատի աջակցությունն Ադրբեջանին»:

Մարտեր են ընթանում նաև Մարտունիի ուղղությամբ:

«Գրեթե վստահ ենք, որ ահաբեկիչները մասնակցել են բախումներին». Իրանի ԱԳ նախարար

ՀՀ գլխավոր դատախազությունը երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող կառույցներին առաջարկում է հանդիպել 2 գերիներին, որոնք հանդիսանում են Սիրիայի քաղաքացիներ:

Թուրքիայի պաշտոնյաները շնորհավորում են Ադրբեջանի իշխանություններին Շուշին «հայկական օկուպացիայից ազատագրելու» համար:

«Իրանի նախաձեռնած կարգավորումը հիմնված է տարածաշրջանային համագործակցության վրա ու միտված է օգնել հակամարտող կողմերին՝ հասնել իրենց պահանջներին». Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչի

Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է վարում ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվում է, ևս երկուսը՝ վիրավորվում:

«Վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար». Արծրուն Հովհաննիսյան

Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունենում համապատասխանաբար՝ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին:

«Ղարաբաղյան հակամարտության սրացման ընթացքում հնարավոր է եղել են ռազմական հանցագործություններ». ՄԱԿ

«(Ընդունե՞լ) մի երկրի մարդասիրական օգնություն, որը զենք է վաճառում վարձկաններին, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ Իսրայելին ուղարկել այս օգնությունը վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն». Նիկոլ Փաշինյան

Օրվա ընթացքում Ադրբեջանը ռազմական ավիացիա է կիրառում Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծում Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառվում է РСЗО տեսակի հրթիռ։

«Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են: … ԼՂ դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է։ Երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին». Սերգեյ Լավրով

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին առաջին անգամ անդրադառնում է ԼՂ հակամարտության սրմանը: Նա հայտարարում է, որ Ադրբեջանին պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայ քաղաքացիների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: Սակայն նա նաև ընդգծում է, որ ահաբեկիչները երբեք չպետք է մտածեն իրանական սահմաններին մոտենալու մասին, քանի որ եթե նրանք դա անեն, ապա խստորեն կպատժվեն:

«Շուշիի ուղղությամբ իրականացվում են հակառակորդի հայտնաբերված խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ». ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

Գեղարքունիքի տարբեր հատվածներում երեկոյան ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցում:

Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, քննարկում է ԼՂ շուրջ ստեղված իրավիճակը: 

Ադրբեջանն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահում Շուշին և Ստեփանակերտը։

Կանադայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը քննարկում են իրավիճակը ԼՂ-ում:

«ԱՊՀ-ում համագործակցության համապարփակ զարգացումն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման». Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադով

Վլադիմիր Պուտինը քննարկում է ռազմական գործողությունները ԱԽ նիստի ընթացքում: 

«Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում». ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

«Ռուսաստանը մի շարք երկրներից տեղեկություն է ստանում, որ Հարավայի Կովկաս գրոհայիններ են տեղափոխվում». ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ դիմում են վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով։

«Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի և Թուրքիայի ռազմական օգնության անհրաժեշտություն տեսնի, ապա մենք կդիտարկենք այդ տարբերակը». Իլհամ Ալիև

Ադրբեջանական բանակն առաջին տեսանյութն է հրապարակում Շուշիից:

«Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից». Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյան։

«Պատերազմական գործողությունները հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: ՊԲ-ն և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ». Արայիկ Հարությունյան։

«Շուշիի համար մարտերը շարունակվում են». Նիկոլ Փաշինյան։

«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։ Շուշին եղել է և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է». ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյան

ՀՀ տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, խոցվում է ռուսական Մի-24 ուղղաթիռը: Անձնակազմը զոհվում է:

«Մեր երկիրը չի պաշտպանում ԼՂ ճգնաժամի լուծման ուժային ճանապարհը, և մենք հենց ձգտում ենք ու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Ադրբեջանի ԱԳՆ-ն ներողություն է խնդրում ռուսական ուղղաթիռ խոցելու համար:

«Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Սպասենք հետաքննության արդյունքներին, որտեղից է արձակվել կրակոցը». ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով

Ադրբեջանը հայտնում է 16 գյուղի գրավման մասին: Դրանց թվում երկուսը գտնվում են Ասկերանի շրջանում, երկուսը՝ Հադրութի շրջանում:

Շուշին պարբերաբար ենթարկվում է հրթիռակոծության։

Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթանում Շուշի-Քարին Տակ հատվածում:

Ստեփանակերտը հրթիռակոծվում է «Գրադի» և «Սմերչի» կայանքներից։

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին տեղեկացնում է ՌԴ կողմից ձեռնարկվող քայլերի մասին:

«Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են». Արծրուն Հովհանիսյան

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունենում: Էրդողանը առաջարկում է ԼՂ հակամարտության լուծման նպատակով աշխատանքային խումբ ստեղծել, ինչին Պուտինը դրական է արձագանքում:

ՊԲ-ն հայտնում է Ստեփանակերտի հարակից բնակավայրերում դիվերսիոն խմբերի ոչնչացման ուղղությամբ գործողությունների մասին:

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարում է, որ պատերազմի այս փուլում Գերմանիան հետամուտ է երկու առաջնահերթ նպատակի՝ հումանիտար օգնություն ապահովել պատերազմական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչությանը և հասնել անհապաղ, առանց նախապայմանների հումանիտար հրադադարի:

Ժնևում տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատում են բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:

Վարչապետը համաձայնում է, որ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա` քննարկելու իրավիճակը ԼՂ-ում

«Տարածաշրջանում պետք է տեղակայվեն սկանդինավյան խաղաղապահներ». ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայան

Արցախ են այցելում Բելգիայի խորհրդարանի մի քանի անդամներ:

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկում են Արցախ այցի հրավեր: 

Ռոբերտ Քոչարյանը վարակվում է կորոնավիրուսով, և նրա այցը Մոսկվա չեղարկվում է:

«Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ». Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո

«Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք». ՀՀ ՄԻՊ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։

Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվում է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինում է Միքայել Արզումանյանը:

ՊՆ խոսնակը հայտնում է ՀՀ հարավային սահմանների հրետակոծության մասին: 

Իրանը հակամարտող կողմերին նախազգուշացնում է հրետանային հարվածներ չհասցնել իրանական ջրամբարներին ու էլեկտրակայաններին

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ և հորդորում հավատարիմ մնալ հրադադարի շուրջ ստանձնած պարտավորություններին և հասնել ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։ 

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունենում:

Հրետակոծվում է Բերձոր քաղաքը:

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է Գարեգին Բ կաթողիկոսի հետ:

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը: ՊՆ-ն և ԶՈՒ գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են այդ հայտարարությունը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդունում է ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների գլխավորած պատվիրակությանը:

Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Հայկական կողմի զոհերի թիվը անցնում է 1000-ի սահմանը: 

«Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հեռուստաուղերձով: Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար»,- ասում է նա:

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին մեկնում է Բաքու: 

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են Ստեփանակերտի ծննդատունը։

Ադրբեջանը հայտնում է Բարդա քաղաքի հրետակոծության մասին: Հայկական կողմը հերքում է, որ ՀՀ զինված ուժերը «Սմերչով» հարվածել են Բարդային: 

ՌԴ արտգործնախարարը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնում մարտական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին շուտափույթ և լիակատար հրադադարի և լարվածության թուլացման կոչ անում:

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունենում Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ: 

ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի հետ հեռախոսազրույցում տեղեկատվություն է տրամադրում Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ:

«Բաքվի անվստահելի և խաբող ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ». Զոհրաբ Մնացականյան

Թեժ մարտեր են ընթանում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում:

ԵՄ-ն անընդունելի է համարում ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնություններից հետո ԼՂ-ում և դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը։ ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորության մասին՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։

«ԼՂ-ում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն». ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ

«Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն». Վլադիմիր Պուտին

«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, ռազմական բախումներում Մերձավոր Արևելքից օտարերկրացի վարձկանների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավմամբ». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

«Երևանն աջակցում է ԼՂ-ում դիտորդների տեղակայմանը». ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Էրդողանը վստահեցնում է Ալիևին, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի կողքին։

«Իրանը շատ կարևոր երկիր է մեր տարածաշրջանում, սակայն Մինսկի խմբի համանախագահները միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն են». ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ կարգավորման գործում Իրանի միջնորդության վերաբերյալ առաջարկների մասին։

Զոհրաբ Մնացականյանն ընդունում է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիին:

Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղում Շուշիից և հայտնում, որ թշնամին գտնվում է քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ 5: 

«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ ՄԽ համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ». ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը` Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Թիրախավորվում է մայրաքաղաք Ստեփանակերտը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

«Համաձայն ՀՀ և ՌԴ միջև կնքված համաձայնագրի՝ ՌԴ-ն անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք». ՌԴ ԱԳՆ պատասխանը Նիկոլ Փաշինյանին։

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնում է Թուրքիա, որտեղ ներկայացնում է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը:

«Տարածաշրջանում մարտերի տևողությունը կախված է միայն ՀՀ-ից». Իլհամ Ալիև

Օրվա ընթացքում թիրախավորվում են Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Շուշին և այլ բնակավայրեր:

Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։

«Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը». Արայիկ Հարությունյան  

 

«Գիտեք՝ Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի». Վլադիմիր Պուտին

«Ինչու նրանք, որոնք համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, ՄԽ համանախագահի, ՌԴ կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին». Իլհամ Ալիև

«Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է». ԱՀ ՊԲ

ՌԴ ԱԳ նախարարը և Գերմանիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակում ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է անում զենքի արգելանք կիրառել Թուրքիայի դեմ։

«Տեղի և միջազգային 80 լրագրողներ Ստեփանակերտում հայտնվել են թակարդում: Լրագրողներն առանց իրենց կյանքը վտանգելու չեն կարող Հայաստան հասնել՝ Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից արձակված կրակի պատճառով». «Լրագրողներ առանց սահմանների»։

Ինտենսիվ ռազմական գործողություններ են ընթանում Արցախի հյուսիսում և հարավում:

ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը:

Արցախի ՊԲ ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի (Քաշաթաղ) հատվածում:

«Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում». Արայիկ Հարությունյան

«Իրանը չի ընդունում մարդկանց` ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Հակամարտության երկու կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային կանոնները». Իրանի ԱԳՆ խոսնակ։

Իլհամ Ալիևը հայտնում է Զանգելանի (Կովսական) գրավման մասին

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

«Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից: Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ»: (Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 29, 2020 թվական)

«Այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները». Նիկոլ Փաշինյան

«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է։ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում». ՀՀ ՊՆ խոսնակ

ՌԴ և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունենում՝ մանրամասն քննարկելով ԼՂ հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը:

«Նահանջը պարտություն չէ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունենում Արցախի պաշտոնաթող նախագահների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունենում հանդիպում նաև Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։

ԼՂ-ի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունենում Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախկին նախագահներ Ա․ Ղուկասյանի և Բ․ Սահակյանի մասնակցությամբ:

«Իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից». Սերժ Սարգսյան

ՀՀ ԱԳ նախարարը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել: 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնում է Մոսկվա` ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով

ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների մարմինները մարտի դաշտում թողնելը հիվանդությունների բռնկման պատճառ դառնա:

«Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի… Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ:…»․ (Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 29, 2020 թվական)

«Բայց անսպասելիորեն ինձ համար հայաստանյան գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է։ Փաշինյանն ուղիղ ասաց, որ դրանում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի համար սպառնալիք է տեսնում»․ (Վլադիմիր Պուտին, նոյեմբերի 17, 2020 թվական)։

«Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, ու բոլոր այն հույսերը, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, պետք է համարենք ավարտված». Նիկոլ Փաշինյան

2020 թ․ դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելք է դրվում թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:

ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպում է Սերգեյ Լավրովի հետ։

«Լեռնային Ղարաբաղում բռնությունը պետք է դադարեցվի». ԵԽ նախագահ Շառլ Միշել

«Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական կացությունը». Մայք Պոմպեո

«Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի». ՆԱՏՕ գլխավոր քարտուղար

Արդեն նոյեմբերի 29-ին արած գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, որ այդ պահի դրությամբ գրավված էին Ջաբրայիլը, Հադրութը և հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը:

Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվում են ադրբեջանական ագրեսիայի թիրախում:

«Եթե ՀՀ կողմից անսպասելի քայլեր ձեռնարկվեն, և զորք ուղարկելու դիմում լինի Բաքվից, Թուրքիան չի վարանի, նախագահը առավել ևս». Թուրքիայի փոխնախագահ

«Երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությունը ԼՂ կարգավորման գոյություն ունեցող ձևաչափերում ամբողջությամբ և լիովին կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից». Դմիտրի Պեսկով

ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը խորը մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«ՌԴ ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը». Մարիա Զախարովա

Կանադան արտաքին կողմերին կոչ է անում չմիջամտել ԼՂ հակամարտությանը: 

Էրդողանը հեռախոսազրույց է ունենում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

«ԼՂ հակամարտությունը միայն երկու պետությունների հակամարտություն կամ տարածքի համար կռիվ չէ: Այն էթնիկ ծագում ունի: Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ». Վլադիմիր Պուտին

«Մենք թույլ չենք տա հայկական երկրորդ հանրապետության ստեղծումը մեր տարածքում: Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Կարճ ասած՝ հանրաքվե չի լինելու». Իլհամ Ալիև

Ելիսեյան պալատում տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Human Rights Watch-ը զեկույց է հրապարակում՝ նշելով, որ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել բնակեցված վայրերում:

Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։

«Անկարան և Մոսկվան նույն իրավունքներն ունեն Ղարաբաղի կարգավորման հարցում». Էրդողան

«Խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ». ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Վլադիմիր Պուտինին։

Ադրբեջանը ռմբակոծում է Մարտակերտը, հարվածներ են հասցվել Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածին:

Տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։

Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծում է, որ ադրբեջանական կողմի ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ներգրավմամբ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում ճեպազրույցի ընթացքում հրաժարվում է պատասխանել հարցին, թե որքանով է ընդունելի, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Սիրիայից մահմեդական գրոհային վարձկաններ է փոխադրում ԼՂ հակամարտության գոտի: Նա ասում է, որ ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում ԼՂ հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունենում Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնազիո Կասսիսի հետ:

«Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտելու հարցում առաջխաղացում է արձանագրվել». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության։

Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանի հետ հանդիպմանը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: 

Կանադայի և Հունաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացնում։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Արևելյան Միջերկրածովյանում և ընթացիկ անվտանգության հարցերը տարածաշրջանում՝ ներառյալ ԼՂ-ն, որտեղ ծայրահեղ քայլեր պետք է ձեռնարկվեն բռնությանը վերջ տալու համար»,- ասում է կանադացի նախարարը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կոչ է անում թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացում։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունենում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ: 

Հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին և մի շարք այլ բնակավայրեր Արցախում:

«Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել». ԱՀ նախագահի խոսնակ

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունենում Իլհամ Ալիևի հետ:

Հրետանի է կիրառվում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:

«Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ հրադադարի հարցում, բայց  Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին». Իլհամ Ալիև

Երևանը հաստատում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա:

ԵԱՀԿ-ում տարածվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի և Թուրքիայի՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու նպատակային գործողությունների վերաբերյալ:

«Ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խումբ է գտնվում Ավետարանոց գյուղի մատույցներում, և մեր զորքը փորձում է նրան չեզոքացնել». ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

«Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանի՛ր քո պատժամիջոցները, տեսնենք». Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ-ին

«Մինսկի խումբը մեզ 28 տարի խաբել է». Իլհամ Ալիև

Հետկեսօրին ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարկում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։

«Պետք է ապահովել, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել Ղարաբաղյան հակամարտության կրակի վրա». Ֆրանսիայի ԱԳՆ

Իլհամ Ալիևը հայտնում է Կուբաթլուի (Որոտան) գրավման մասին

«Ես դա անվանում եմ հեշտ դեպք: Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին, հայեր: Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել». Դոնալդ Թրամփը՝ ԼՂ հակամարտության մասին

ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան նոր համատեղ հայտարարություն է տարածվում: Կողմերը համաձայնվում են հումանիտար հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածում՝ կողմերին հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հայտարարության բոլոր կետերն անհապաղ իրականացնելու ուղղությամբ՝ համաձայն նրանց ստանձնած պարտավորությունների, որոնք վերահաստատվել են Փարիզում հոկտեմբերի 18-ին:

Կողմերը համաձայնության են գալիս հանդիպելու հոկտեմբերի 29-ին Ժնևում: 

«Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգթոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08։00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը». Նիկոլ Փաշինյան

Հրադադարն այս անգամ էլ չի գործում: Երկու կողմի ՊՆ խոսնակները հայտնում են հրադադարի ռեժիմը խախտելու մասին:

Ադրբեջանը ավիահարվածներ է հասցնում Մարտունի քաղաքին:

Մոսկվան կոչ է անում Թուրքիային նպաստել ԼՂ-ում հրադադարի հաստատմանը:

«Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ԼՂ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը». Սերգեյ Լավրով

Ադրբեջանը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում է Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի գյուղերը։ 

«Ես կարծում եմ, որ, այո՛, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի». Նիկոլ Փաշինյան

Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է, որ Ադրբեջանը գրավել է Կուբաթլուն:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ։

«Հրադադարը պահպանվում է». Դոնալդ Թրամփ

«ՀՀ օդային տարածքում հայտնաբերվում են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ». ՊՆ

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում 3 պայթյուն է հնչում:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։

«Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ». Շուշան Ստեփանյան

Իլհամ Ալիևը հայտարարում է մի շարք գյուղերի և Ֆիզուլի քաղաքի գրավման մասին:

«Երևանը դրական է արձագանքում ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա է ուղարկել ՊՆ ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին». վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան

«Ադրբեջանը լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը». ԱՀ ՄԻՊ

Արցախի ՊԲ-ն հրապարակում է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը: 

Եվրամիությունը դատապարտում է Գյանջայի հրետակոծությունը և կոչ անում չթիրախավորել խաղաղ բնակչությանը: 

Թուրքիայի նախագահը Կանադայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարում է, որ Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն:

«Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում». Իլհամ Ալիև

Հայաստանի արտախորհրդարանական 13 քաղաքական ուժեր պահանջում են կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ:

«Ծանր մարտերը հարավային ուղղությամբ շարունակվում են». Արայիկ Հարությունյան

«Մինսկի խմբի անդամներին կոչ եմ անում ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակը դադարեցնելու համար: Պետք է դադարեցվեն քաղաքացիական բնակչության շրջանների վրա հարձակումները: Մենք պետք է անենք ավելին՝ պատերազմը կանգնեցնելու համար». Կարո Փայլան

«Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հիմնարար հարցերի շուրջ». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար». ԱԳՆ

«Երկու կողմերը պետք է այս զինադադարը պահպանեն խստորեն և առանց նախապայմանների: Ֆրանսիան հետևելու է մեծ ուշադրությամբ և շարունակելու է ներգրավված մնալ». Էմանուել Մակրոն

«Մենք մինչև վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների և դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ի մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում». ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հրադադարը խախտվում է: 

«Ժամը 07:20-ին, հրետանային ակտիվ կրակից հետո հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)». ՀՀ ՊՆ խոսնակ

«Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի պատվազուրկ և կոռումպացված ռեժիմի գործելաոճը». ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

«ԵՄ-ն մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը». ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ԵՄ-ի՝ Գյանջայի հրետակոծությունը դատապարտող հայտարարության մասին։

«Ադրբեջանի զինված ուժերը Ադրբեջանի դրոշն են բարձրացրել Խուդաֆերինի կամուրջի վրա». Իլհամ Ալիև

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խորապես ցավում է, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: 

«Եվրամիությունը դատապարտում է այն փաստը, որ հրադադարի խախտումները շարունակվում են». ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում Մնացականյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում:

Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները դիմում են իրենց համայնքների բնակիչներին և կոչ անում կամավորագրվել։

«Կարող էինք խուսափել այս պատերազմից, եթե հանձնեինք տարածքները և համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում». Փաշինյան

«Ես նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն և մեծ նվիրվածություն իրենց երկրի նկատմամբ: Աշխատում ենք ինչ-որ ուղղություններով». Դոնալդ Թրամփ

«Սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին». ՀՀ ԱԳՆ

Հրթիռակոծվում են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։

Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը:

«Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու». Իրանի ԱԳՆ խոսնակ

Նիկոլ Փաշինյանի` նոյեմբերի 29-ին արած գրառման համաձայն՝ Արցախի նախագահը զանգում է վարչապետին և ասում, որ պատերազմը պետք է կանգնեցվի:

«Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նա ասաց, որ կարծում է՝ դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ»: (Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 29, 2020 թվական)

«Հոկտեմբերի 19-20-ին եղավ հեռախոսազրույցների շարք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Այն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային հատվածից աննշան հատված։ Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ հնարավոր է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ քաղաք Շուշի»: (Վլադիմիր Պուտին, նոյեմբերի 17, 2020 թվական)։ 

Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփվելիս բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը ԼՂ հակամարտության գոտում։

«Վիճահարույց տարածքներում մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ». ԵԽ գլխավոր քարտուղար

«Համոզված ենք, որ այժմ ամենակարևորը առճակատման հռետորաբանությունը սրելը անհապաղ դադարեցնելն է, ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ միջազգային պատասխանատու խաղացողների միջոցով, որը, հավանաբար, շատ ջանքեր չի պահանջում». Սերգեյ Լավրով

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունենում ԱԽ արտահերթ նիստ: Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մյուս խմբակցությունների ներկայացուցիչներ։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:

«Եվ մենք հավատարիմ ենք սկզբունքներին, որոնց մասին ես ասել եմ։ Դա հայկական կողմի գրաված տարածքների վերադարձն է, բանակցությունները՝ ԼՂ ապագայի վերաբերյալ, փախստականների և ստիպված տեղահանված անձանց վերադարձը իրենց ծագման վայրեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, Շուշի». Իլհամ Ալիև

«Եթե հակառակ կողմից չկա փոխզիջման պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ ԼՂ-ի մեր ժողովրդի իրավունքի, մեր հայրենակիցների իրավունքների համար». Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հայտնում է, որ հայկական կողմը կրակի տակ է պահում իր սահմանամերձ շրջանները, հայկական կողմը հերքում է:

Ռմբակոծվում են Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքները:

ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Իսրայելի գերագույն դատարանը մերժում է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով»:

Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվում։

Արայիկ Հարությունյանը Արցախի պաշտպանությանն աշխարհազորի մասնակցությունն ապահովող օրենք է ստորագրում:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպում է ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։  

«Ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է». Վրաստանի ԱԳՆ

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են». ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Հեռահար ձևաչափով նրանց միանում է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

«Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը հարված է հասցնում ՀՀ տարածքում տեղակայված հրթիռային համակարգին:

«ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ». ՀՀ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունենում ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝  կոչ անելով լիարժեք կատարել Մոսկվայում ստանձնած՝ կրակի դադարեցման պարտավորությունները

«Ներկայումս ոչ թե խաղաղապահներ, այլ անգամ ռազմական դիտորդները բավարար կլինեին». Սերգեյ Լավրով

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատում է նախագահ Թրամփի քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում: Նա շարադրում է վարչակազմի գործողությունների իր տեսլականը հակամարտության այս փուլում: 

Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին: Նա հայտնում է, որ այս պահին հայկական կողմի զոհերի թիվը շատ մեծ է, և ստեղծվել է բավական ծանր իրադրություն:

«Ադրբեջանն անմիջապես կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը». Իլհամ Ալիև

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ և քննարկում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված «բարդ իրավիճակը»:

«Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը». ՊԲ

«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը դրոնով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք քաղաքացիական համայնքին։ Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է». ՀՀ ՄԻՊ

«ԼՂ հակամարտության հարցով ԱՄՆ հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ». ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկով

«Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից». ԱՄՆ պետքարտուղար

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինն իր լուրջ մտահոգությունն է հայտնում ԼՂ-ում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վշտացած է Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով:

«ԱՀ տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում». Արայիկ Հարությունյան

Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար:

«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն Ադրբեջանի հետ». Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու

Էստոնիայի կառավարությունը 100 հազար եվրո է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավելու համար:

Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվում է ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչի» կասետային ռումբերով հրթիռակոծում է համայնքը, նախնական տվյալներով զոհվում է մեկ խաղաղ բնակիչ։

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունենում, որի ընթացքում առարկայական քննարկում են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ալիևը հայտարարում է Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութի (Ուխտաձոր, Ջրակուս, Վարդաշատ, Քյուրաթաղ) շրջաններում գյուղերի գրավման մասին

ՀԱՊԿ-ն ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական առաքելության տեղակայման հարցը:

«Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը». ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո

Համացանցում հայտնվում է ենթադրաբար Հադրութում հայ խաղաղ բնակիչների գնդակահարության տեսանյութը: 

«Թուրքական հռետորաբանությունը գնալով ավելի ռազմաշունչ է դառնում, և ԼՂ հակամարտությունը բնավ չի մեղմում այդ կեցվածքը». Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասսոլի

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունենում Արգենտինայի գործընկեր Ֆելիպե Սոլայի հետ։

ՀՀ ՄԻՊ գրասենյակը մեղադրում է Ադրբեջանին ռազմագերիներին սպանելու և խոշտանգելու համար:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում ընդգծում է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ-ի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ընդգծում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկում են իրավիճակը ԼՂ-ում:

Գիշերը՝ հատկապես լուսադեմին, ադրբեջանական բանակը հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացում Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան՝ Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվում են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ 

Ադրբեջանը դեռևս չի սատարում ռուս ռազմական դիտորդներին ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում ընդգրկելու գաղափարը։

Հայաստան է այցելում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: 

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպում է ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղիի հետ:

Ադրբեջանի ՊՆ-ն Հադրութի գրավումն ապացուցող տեսանյութ է հրապարկում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

Իլհամ Ալիևը հայտարարում է 3 նոր գյուղի՝ Սառնաղբյուրի (Ասկերանի շրջան), Հարթաշենի ու Ծաղկավանք (Հադրութի շրջան), գրավման մասին:

«ԼՂ հակամարտության գոտուց արձակված կրակի արդյունքում մեկ մարդ է վիրավորվում սահմանի իրանական կողմում: «Եթե նման կրակի կրկնություն լինի, Իրանն անտարբեր չի մնա»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

«Մենք դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները և անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումներով». Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետի հետ հեռախոսազրույցում ուշադրություն է հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա:

««Անջատում հանուն փրկության» սկզբունքը պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում»․ Նիկոլ Փաշինյան

Թիրախավորվում է Ստեփանակերտը: 

Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարվում է օդային տագնապ. ՀՀ ԱԻՆ

Նիկոլ Փաշինյանը զորամասերից մեկում ելույթ է ունենում առաջնագիծ մեկնող պահեստազորայինների առաջ:

«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների էսկալացիայով». Դանիայի արտաքին գործերի նախարար

«Կոչ ենք անում դադարեցնել օտարերկրյա միջամտությունը, որը չի նպաստում իրավիճակի լիցքաթափմանը, այլ ավելի բարդացնում է այն». ԵԽ նախագահ 

«Մենք չենք ողջունում հակամարտության միջազգայնացումը։ Մենք կարծում ենք, որ երրորդ կողմերը պետք է մի կողմ քաշվեն». ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո

Հայկական կողմը հայտնում է ևս 54 զոհի մասին:

«Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին» Մակրոն

Սմերչով հարված է հասցվում Հադրութ քաղաքին:

«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը ԼՂ-ում։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման». Սիրիայի ԱԳՆ

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը ԼՂ հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել՝ լարվածության թուլացման համար:

Կրկին հրետակոծվում են Ստեփանակերտը և Հադրութը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Թվիթերի իր միկրոբլոգում hայտնում է, որ Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի։ 

Փոխվարչապետ, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանում է Մոսկվա: 

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա:

«Լրագրողները ռազմական թիրախ չեն». «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Բաքվից պարզաբանում է պահանջում:

Կայանում է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Երկուստեք մտահոգություն են հայտնում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավման մասին ստացվող լուրերի առթիվ։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Ժնևում հանդիպում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանի հետ։ Բանակցությունների ընթացքում այլ հարցերի հետ քննարկվում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Կանադան պատրաստ է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների». Կանադայի արտգործնախարար:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին». Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի: 

ՌԴ և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: 

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունենում Էմանուել Մակրոնի հետ: 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խստորեն դատապարտում են ԼՂ հակամարտության գոտում շարունակվող ուժի կիրառումը, ինչպես նաև շփման գծից հեռու գտնվող Հայաստանի և Ադրբեջանի տարածքների թիրախավորումը։

«Հայաստանը շահագրգռված չէ բանակցությունների միջոցով հակամարտության լուծմամբ և փորձում է բռնակցել օկուպացված տարածքները». Ադրբեջանի ԱԳՆ:

Մակրոնը առաջարկում է ՄԽ շրջանակում բանակցությունների վերսկսման նոր մեթոդ:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը համոզված է՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի: 

Արցախի հյուսիսում և հարավում ընթանում են համառ և թեժ մարտեր։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնում է առաջնագիծ՝ կոչ անելով բոլորին անհապաղ ոտքի կանգնել:

Կանադան հետաքննում է հաղորդումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը ՀՀ դեմ օգտագործում է Թուրքիային մատակարարված կանադական սարքավորումներ:

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է 51 նոր զոհի մասին: 

«Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին». Իրանի ԱԳՆ խոսնակ: 

ՀՀ քաղաքացիներին ուղերձով է դիմում վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը:

Ավստրիան կրկին կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել։

Իլհամ Ալիևը Թվիթերում հայտնում է Մատաղիսը գրավելու մասին:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է վերանայել Ադրբեջան այցելելու որոշումը՝ ահաբեկչության և կորոնավիրուսի վտանգի պատճառով:

Ուշ երեկոյան Իլհամ Ալիևը հայտնում է նոր գյուղերի գրավման մասին, այդ թվում՝ Թալիշի, ինչպես նաև Մեխակավանի (Ջաբրայիլ) շրջակա 5 գյուղերի, Վարանդայի (Ֆիզուլի) շրջակա 1 գյուղի մասին:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Անգելա Մերկելի հետ: 

ՊԲ-ն հայտնում է, որ գիշերվա ընթացքում հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, հատկապես լարված՝ հարավային ուղղությամբ:

«Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն». Արայիկ Հարությունյան

Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանի տարածքից կրակի տակ է առնված Գյանջա քաղաքը: Հայաստանի իշխանությունները հերքում են այդ տեղեկությունը:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրում է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս է ցնդել

Տեղում աշխատող ռուսաստանցի լրագրողները հերքում են Պողոսյանին: 

«Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված». Արայիկ Հարությունյան

Իլհամ Ալիևը հայտնում է Մեխակավանի (Ջաբրայիլ) գրավման մասին: 

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ջաբրայիլի և Մատաղիսի գրավումը ադրբեջանական ուժերի կողմից: 

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների արդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունենում Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել ԼՂ հակամարտության շուրջ բարդացող իրավիճակից ելք գտնելուն առնչվող հարցերը:

ՀՀ նախագահը Բելառուսի նախագահի հետ հեռախոսազրույցում տեղեկացնում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: 

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին Մինգեչաուր քաղաքը հրթիռակոծելու համար: Պաշտոնական Երևանը հերքում է դա:

Ադրբեջանը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին: Միաժամանակ, վերսկսվում են հարձակողական գործողությունները ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։

ՊԲ-ն հայտնում է զոհված ևս 21 զինծառայողի մասին:

Շվեդիայի ԱԳ նախարարը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների։

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի նախատեսում շփումներ ադրբեջանցի և թուրք պաշտոնակիցների հետ, բայց պատրաստ է անհրաժեշտության դեպքում նրանց հետ քննարկել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը։

Տեղի է ունենում Թուրքիայի արտգործնախարարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ասուլիսը, որի ընթացքում վերջինս հայտարարում է՝ ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր նշանակալից ազդեցությունը լարվածությունը թուլացնելու համար: 

Նիկոլ Փաշինյանը 1 տարվա ընթացքում զորացրվածներին կոչ է անում զինվորագրվել:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունենում Իսրայելի նախագահի հետ:

«Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում». Իլհամ Ալիև

Արցախի ԱԺ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ իրականացվող ագրեսիան և կոչ անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել ԱՀ-ի անկախությունը։

Իրանը հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման ծրագիր է նախապատրաստում: 

Տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ 

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղում ԵԽ գլխավոր քարտուղարին։

Կանադան դադարեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիա:

ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:

«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ խնդրել եմ արտաքին գործերի նախարարին ուղևորվել Եվրոպա և մեր դաշնակիցների հետ քննարկել Արևելյան Եվրոպայի և Կովկասի զարգացումները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում»․ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո

«Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել». Շուշան Ստեփանյան:

«Թուրքիան տարբեր երկրներից եկած այդ ահաբեկիչներին օգտագործեց Սիրիայում։ Հետագայում այդ նույն մեթոդը կիրառվեց Լիբիայում։ Ինքնին հասկանալի է և ավելի քան հավանական, որ (թուրքերը) նույնն են անում նաև ԼՂ-ում». Բաշար Ասադ

«Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում ճգնաժամին մասնակից երկրներին զենք վաճառելու մեջ». Թուրքիայի արտգործնախարարություն

«Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը». ՀՀ ԱԳՆ

«Մենք մանրամասն ծանոթանում ենք բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններին». Կրեմլի արձագանքը Բաշար Ասադի հայտարարությանը

ՀԱՊԿ-ն հետաձգում է հոկտեմբերի վերջին ՀՀ-ում ծրագրված զորավարժությունները։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարում է շարունակել «հակահարձակումը» Ղարաբաղյան հակամարտության գոտում։

«Հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես` «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ֆիրկաթ Համզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկանները: Ընդ որում, խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել ղարաբաղյան նոր պատերազմի հաշվին». ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին

Հրթիռակոծվում է Ստեփանակերտը:

Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկին հայտարարում են ԼՂ հակամարտության գոտում և նրա շուրջ ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին։

«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար: Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների». Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամի

«Մենք, ինչպես նախկինում, լրջորեն մտահոգված ենք հակամարտության գոտում զոհերի թվի ավելացման մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ունեցած հետևանքներով». ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելի

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը». ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան 

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ». Լեհաստանի ԱԳՆ

«ՌԴ ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու և խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա». Կրեմլի խոսնակ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունենում, որի ընթացքում մտահոգություն են հայտնում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան». ՅՈՒՆԻՍԵՖ

Անգելա Մերկելը Էրդողանի հետ տեսակապի ընթացքում անդրադառնում է ԼՂ հարցին:

Հրթիռակոծվում են Շուշին և Ստեփանակերտը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունենում Իլհամ Ալիևի հետ: «Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»․ Ռոհանի: 

«Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է»․ ԱՀ ԱԳՆ

«Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով». Amnesty International

«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջաբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են». Շուշան Ստեփանյան

Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը։

«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև զինված առճակատման վատթարացման հետևանքով Ուրուգվայի կառավարությունը ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ապակայունացման ռիսկի վերաբերյալ և իր համերաշխությունն է հայտնում այդ գործողությունների ընթացքում տուժածներին և զոհերի ընտանիքներին». Ուրուգվայի կառավարություն

«Չենք կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն մեր սահմաններին, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում` այս հակամարտության պատրվակի տակ։ Ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գեներալ Սոլեյմանին, պարտված է տարածաշրջանում». Հասան Ռոհանի

«Ողբերգություն է, մենք շատ անհանգստացած ենք, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ: Բավական է միայն ասել, որ մեզ մոտ՝ Ռուսաստանում, ապրում է շուրջ 2 մլն Ադրբեջանցի և մեր հաշվարկներով՝ 2 մլն-ից ավելի հայ: … Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և Ռուսաստանը նրա նկատմամբ «որոշակի պարտավորություններ» ունի: Բայց մարտերը Հայաստանի տարածքում չեն ընթանում»․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին:

«Բանակցությունների սեղան կվերադառնանք միայն ռազմական գործողությունների փուլի ավարտից հետո: Որպես միջնորդ կարող են հանդես գալ Ռուսաստանը և Թուրքիան». Իլհամ Ալիև

«Եթե Ադրբեջանը պատերազմական գործողությունների դադարեցման պատրաստակամություն չհայտնի, ԵՄ-ն կմեծացնի նրա վրա ճնշումը». Գերմանիայի արտգործնախարար

«Սրանք 1993-1994 թթ. ի վեր ամենամեծ բախումներն են: Մենք վերջին օրերին շատ ակտիվ ենք այս ոլորտում: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան». ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորել

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորում նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Քննարկվում է իրավիճակը ԼՂ-ում:

Իլհամ Ալիևը զանգահարում է Վլադիմիր Պուտին շնորհավորելու վերջինիս ծննդյան տարեդարձը: Զրույցի ընթացքում քննարկվում է նաև իրավիճակը ԼՂ-ում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը ԼՂ-ում: 

Ադրբեջանը հայտնում է Ջաբրայիլին հարակից 2 գյուղի գրավման մասին:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հետ:

New York Times թերթի հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը Twitter-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակում, որում երևում է, որ ադրբեջանական Գյանջայում առնվազն երկու F-16 կա։

Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկում են ԼՂ իրավիճակը: 

Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին։

Աշխատանքից ազատվում է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Ադրբեջանը հարվածում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, որը զգալիորեն վնասվում է:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ՝ մտքեր փոխանակելով ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շուրջ:

«Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը». Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունում է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

«ՀԱՊԿ-ն ռազմական օգնություն կտրամադրի ՀՀ-ին երկրի տարածքային ամբողջականությանը ռեալ սպառնալիքի դեպքում». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Մենք առաջարկել ենք տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ». ՌԴ ԱԳՆ խոսնակ

ՌԴ վարչապետն Ադրբեջանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման, ռազմական գործողությունների դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

«Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Սատարում ենք ՄԽ համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերին»,- ասել է Հունաստանի վարչապետը:

ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ հարցով խորհրդակցություն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա:

ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա: 

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունենում Էմանուել Մակրոնի հետ։ 

«Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են». Շուշան Ստեփանյան

Երևանում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: 

Իլհամ Ալիևը հատուկ ուղերձով հայտարարում է, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հադրութը և մի շարք գյուղեր: 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անմիջապես հերքում է Ալիևին՝ հայտարարելով, որ հենց այդ պահին գտնվում է Հադրութում և «միայն հայերի է տեսնում»։

«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակից Ալեքսանդր Կոցը նույնպես հաստատում է, որ Հադրութ քաղաքը դեռ գտնվում է հայկական վերահսկողության ներքո: 

Մոսկվայում մեկնարկում է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:

Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունենում:

Դավիթ Տոնոյանն հանդիպում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Կանադայի արտգործնախարարը թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում կոչ է անում Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:

Մոսկվայում պաշտոնական Երևանը և Բաքուն համաձայնության են գալիս հրադադար հայտարարելու շուրջ:

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը». ՊԲ

Հակառակորդը կիրառում է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև ՀՀ Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։

«Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը». Շուշան Ստեփանյան

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ 

ԵԱՀԿ նախագահը ողջունում է ԼՂ-ում մարդասիրական հրադադարի հաստատումը:

«Հայտարարված հրադադարը առաջին կարևոր քայլն է, սակայն այն չի փոխարինի ԼՂ խնդրի վերջնական որոշմանը». Թուրքիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է ԼՂ-ում հրադադար հաստատելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկում իրավիճակը Ղարաբաղում։

«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ». ՊԲ

«Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով»․ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

«Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե». Արցախի ԱԳՆ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն, որպեսզի ապահովվի խաղաղ կարգավորումը». Հունաստանի ԱԳՆ

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ». Արայիկ Հարությունյան

«Հույս ունեմ, որ հրադադարը կպահպանվի և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների՝ բարի կամքի ոգով և ԵԱՀԿ հովանու ներքո». Լիտվայի արտաքին գործերի նախարար

«Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը». Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

«Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը». Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

«Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ցինիկորեն զենք տրամադրելը երկու կողմերին». Ջո Բայդեն

«Մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ ՄԽ մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որոնք ունեն այդ մանդատը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս

ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ։

«Դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Սյունիքի մարզի բնակավայրերին». ՀՀ ԱԳՆ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում Երևանին ու Բաքվին հետևել հրադադարի ռեժիմին ու շուտափույթ համաձայնության գալ զինադադարի մանրամասների շուրջ։

«Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մորն ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն». Արցախի ՄԻՊ

Հրթիռակոծվում է Ստեփանակերտը:

«Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները». Զոհրաբ Մնացականյան

Ստեփանակերտը և Շուշին հրթիռակոծվում են:

Ադրբեջանը հայտնում է, որ Գյանջայում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա, կան զոհեր:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունենում ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև: 

«Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ». ԵԽ նախագահ Շառլ Միշել

«Թեև հրադադարը չափազանց փխրուն է թվում, կոչ եմ անում պահպանել այն». Հռոմի Ֆրանցիսկոս պապ

«Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, խիստ շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով». Մարիա Զախարովա

Ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ. Շուշան Ստեփանյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ խորհրդի անդամների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցում է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունենում Գերմանիայի կանցլերի հետ:

«Մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ շարունակվող ռազմական գործողությունների մասին, այդ թվում՝ ուղղված քաղաքացիական թիրախների դեմ». ԵՄ

Առավոտյան Ադրբեջանը վերսկսում է հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները:

«Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են». Արցախի նախագահի խոսնակ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հավատարիմ մնալ հրադադարին և միջազգային նորմերի շրջանակում վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական ուժերի հետ:

Լյուքսեմբուրգը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային շուտափույթ կերպով օժանդակել հրադադարի հաստատմանը։

Մոսկվայում տեղի է ունենում ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որը ծրագրվել էր մինչև պատերազմի սկսվելը:

«Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ». Արայիկ Հարությունյան

«ՌԴ-ն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի». Սերգեյ Լավրով

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունենում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկում են ԼՂ-ում ստեղծված վիճակը։

«Կոչ եմ անում կողմերին վերսկսել երկխոսությունը և սկսել քննարկումները՝ խաղաղության վերաբերյալ, ու խստորեն հետևել վերջերս համաձայնեցված հրադադարին, որն արդեն խախտվել է». Ռումինիայի ԱԳ նախարա

Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը:

«Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները։ Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի հրադադարի հաստատումը». Հունաստանի առաջին փոխարտգործնախարար

«Ընդգծել ենք ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարևորությունը: Մենք քննարկել ենք այն հարցը, թե ինչպես կարող ենք նպաստել դրան». ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել». Արցախի ՄԻՊ

Ահաբեկիչներին է անդրադառնում Իրանի արտգործնախարարը՝ իրենք գրեթե վստահ ենք, որ ԼՂ ռազմական գործողություններին մասնակցում են նաև ահաբեկիչներ:

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունենում Պուտինի և Մակրոնի միջև:

ԱԱԾ-ն բացահայտում է նախկին բարձրաստիճան զինծառայողի դավաճանությունը:

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցում են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկնում է Իրանի տարածքում:

Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվում են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ):

Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնում է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են նախապատրաստում։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ «անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում. նախ պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից»:

Հրետանիով հարված է հասցվում Հադրութին:

Հրթիռակոծվում է Իվանյան գյուղը:

Էմանուել Մակրոնը հայտնում է, որ Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի սիրիական իսլամիստները։

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին։

«Մտահոգություն են առաջացնում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսից զինյալների զանգվածային հավաքագրում է կատարվում ԼՂ կոնֆլիկտի գոտի ուղղորդելու համար». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Տեղի է ունենում հեռախոսազրույց ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարների միջև։

ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում ՀՀ դեսպանին

«Մենք նաև կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին պարտավորվել առանց հապաղելու վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների ու բարեխղճորեն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո». Սպիտակ տան մամուլի խոսնակ

Իրանի Թավրիզ քաղաքում, որի բնակչության զգալի մասն ադրբեջանցիներ են, տեղի են ունենում «Քուրդ, պարսիկ, հայ՝ Ադրբեջանի թշնամիներ» վանկարկումներով ցույցեր:

Ադրբեջանական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում: 4-ն էլ ոչնչացվում են

«Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկխոսության պատրաստակամություն չի տեսնում». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանը հրետանի է կիրառում Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակում Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով գրանցվում են զոհեր և վիրավորներ:

«Այսօր ՀՀ օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը». Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյան

«Ռուսաստանը հավանություն չի տալիս Ադրբեջանին սատարելու մասին Թուրքիայի հայտարարությանը»․ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

«Ղարաբաղի հարցով Թուրքիայի հռետորաբանությունը անխոհեմ է և վտանգավոր». Ֆրանսիայի նախագահ

«Հայաստանի հետ Ֆրանսիայի համերաշխությունը հավասարազոր է Ադրբեջանի հայկական օկուպացիային ցուցաբերված աջակցության»․ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ  Չավուշօղլու

Ռմբակոծվում է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվում։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

«Եթե Ադրբեջանը ուզում է մարտի դաշտում հարցը լուծել, մենք կլինենք Ադրբեջանի կողքին: Անհրաժեշտության դեպքում մեր աջակցությունը ցույց կտանք». Թուրքիայի արտգործնախարար

«Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել խաղաղության գործընթացին, այդ թվում՝ երկխոսություն վարելու նպատակով հյուրընկալել հակամարտող կողմերին Թբիլիսիում». Վրաստանի վարչապետ

Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Թուրքիան ԼՂ հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից:

«Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել, այժմ երկխոսության կոչերն անիմաստ են». Իլհամ Ալիև

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունենում։

BBC.arabic-ը հրապարակում է զրույց Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի զինյալի հետ։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկում է ԼՂ-ում ստեղծված կացությունը։ 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ԱԽ արտահերթ նիստ։

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ ԼՂ հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկացնում է, որ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է մոսկովյան հարթակը շփումների կազմակերպման, այդ թվում` Ադրբեջանի, ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման նպատակով տրամադրելու պատրաստակամությունը։ 

«Հիմա Լեռնային Ղարաբաղում կարող ենք տեսնել, որ Թուրքիան իսկապես հրահրում է հակամարտությունը, և Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք սատարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև այս հակամարտությունը սադրելը». Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբան

«Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել։ Լայնածավալ մարտական գործողություններ են տեղի ունեցել հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում, հյուսիսային թևում, ոչ ակտիվ արևելյան ուղղությունում, իսկ շատ ակտիվ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ». Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում ԵԽ նախագահ Շարլ Միշելի հետ:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը զրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանը հրթիռակոծելու վերաբերյալ:

ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում քաղա­քացիական ավտոբուս է վառվում: Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի ռազմական բազայի վրա: Զոհվել է մեկ խաղաղ բնակիչ:

ՌԴ Պետդուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում հակամարտության սրման անթույլատրելիության և իրավիճակի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չլինելու մասին։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունենում Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Ցանկացած հայտարարություն՝ կողմերից որևէ մեկին ռազմական աջակցություն ցուցաբերելու, միանշանակ յուղ է լցնում կրակի վրա». ՌԴ նախագահի խոսնակ

«Մտահոգված եմ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները». ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են». Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ զոհերի թվի արագ աճը՝ նախագահ Թրամփի աշխատակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ թուլացնել լարվածությունը». ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն

Տեղի է ունենում ՄԱԿ-ի ԱԽ նիստ փակ դռների ետևում՝ ԼՂ-ում իրավիճակը քննարկելու նպատակով, որի արդյունքում ԱԽ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը և կոչ անում կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները:

Ռազմական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են: Ադրբեջանական զինված ուժերը կիրառում են TOS ծանր հրետանային համակարգ հարավ-արևելյան ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ իրենք ուշի-ուշով հետևում են ԼՂ շուրջ ծավալվող իրադարձություններին։

Ադրբեջանը հայտարարում է Թալիշի շուրջ ռազմավարական նշանակության դիրքերի գրավման մասին: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանը հայտնում է նախօրեին կորցրած դիրքերի հետ բերման և առաջխաղացման մասին:

Ադրբեջանում սկսվում է մասնակի զորահավաք:

Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները պետք է շփման գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ ներգրավի և կոչ անի ՌԴ-ին դադարեցնել ցինիկաբար զենքի տրամադրումը երկու կողմերին:

«Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր Հայաստանին և իմ խորը մտահոգությունը՝ ԼՂ բախումների վերսկսման կապակցությամբ». Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբո

Հեռախոսազրույց են ունենում Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները:

Արգենտինան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունենում Իլհամ Ալիևի հետ։

«ԼՂ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը ցավալի է. այն կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով».  ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին

«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը համապատասխանում է բոլոր կողմերի, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի շահերին». Չինաստանի ԱԳ նախարար

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով». ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը». Բելառուսի ԱԳՆ

«Ոչ մի լավ բան հիմա չի կատարվում, տարածաշրջանն այլևս չունի մի նոր հակամարտություն տանելու կարողություն». Իրանի ԱԳ նախարար

«Որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, կցանկանայի իմ անկեղծ ու խորը մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձությունների առնչությամբ». ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո

ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտահայտում է իր խիստ անհանգստությունն ու մտահոգությունը ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցել են զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

Հայկական բանակն այս պահի դրությամբ ընդհանուր ունի 58 զոհ։

Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է անում գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:

ԵԽ խորհրդարանական ասամբլեայի (PACE) խորհրդատուները պահանջում են, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ թուլացնեն լարվածությունը և վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի». Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզայի

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է Թուրքիայի զինուժի ուղիղ մասնակցությունը ռազմական գործողություններին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա ադրբեջանական տարածքներից, որոնք «օկուպացրել է»․ և որ ժամանակն է վերջ դնել Ղարաբաղյան ճգնաժամին:

Ադրբեջանի զինված ուժերը առավոտյան 7:15-ի սահմաններում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեցին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով:

Հրետակոծվում էին խորը թիկունքում գտնվող բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

8:17-ին մարտակոչով է դիմում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունենում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Մարտունիի հրետակոծության հետևանքով 1 կին և իննամյա աղջիկ սպանվել են, 2 հոգի՝ վիրավորվել: Քաղաքացիական զոհերի մասին է հայտնում նաև ադրբեջանական կողմը:

ՀՀ անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է անցկացնում:

Հրետակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Վարդենիսի տարածաշրջանը:

Ժամեր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 6 գյուղերի գրավման մասին Ջաբրայիլի և Ֆիզուլիի հատվածում: Հայկական կողմը հերքում է դա:

Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում, Ադրբեջանում հայտարարվում է ռազմական դրություն և զորահավաք: Ադրբեջանում անհասանելի են դառնում գրեթե բոլոր սոցիալական կայքերը:

Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին:

ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում:

Տեղի է ունենում առաջին հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունենում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Թե՛ Մակրոնը, թե՛ Պուտինը ընդգծում են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:

Նույնը օրը Թվիթերում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ գրառում է կատարում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշում է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրում է, որ Թուրքիան դատապարտում է Հայաստանի հարձակումն Ադրբեջանի վրա:

Իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն է տարածում ՌԴ արտաքին գործերի նախարարությունը. «Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում. «Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը»: 

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարում է, որ խիստ մտահոգված է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով և կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել՝ անմիջապես դադարեցնելով ռազմական գործողությունները: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում՝ հայտնելով, որ մտահոգությամբ են հետևում ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններին։ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ծայրաստիճան անհանգստություն» է հայտնում ԼՂ շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ․ «Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը»:

Մարտերը դադարեցնելու և խաղաղ բանակցությունները վերականգնելու կոչով է հանդես գալիս Լեհաստանի ԱԳՆ-ն:

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ուղերձում նշում է, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: 

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն արձագանքում է իրավիճակին․ «Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»:

Հունաստանի ԱԳՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղանին։ 

 

Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ հայկական կողմն ունի կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Արցախի նախագահը խոսում է պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին:

Արցախի Զինված ուժերում կան 16 զոհ և ավելի քան 100 վիրավոր:

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հայտնում է, որ չափազանց մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ: