- 26 Հունիսի, 2020
- Հաղորդագրություններ
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Պլատֆորմի աջակցության վերաբերյալ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Պլատֆորմի աջակցության վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը․
– կարեւորելով Հայաստանում ոլորտային և ինստիտուցիոնալ բարեփոխումների հետևողական, մասնակցային և թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը,
– ակնհայտ համարելով, որ կոռուպցիայի և ապօրինությունների դեմ հասարակության պատվերի հիման վրա նոր իշխանությունների կողմից իրականացվող պայքարն արժանանում է նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ժառանգորդների դիմադրությանը,
– գնահատելով Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը ս․թ․ հուլիսի 7-ին վերսկսելու վերաբերյալ որոշումը՝ որպես Դատարանի կողմից առանձին քաղաքական խմբերի շահերը սպասարկելու բացահայտ դրսևորում,
– վտանգ տեսնելով նախկին ռեժիմի ներկայացուցիչերի գործողություններում ՀՀ-ում ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև արդարության վերականգնման համար,
– մտահոգված լինելով դատական համակարգի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու առկա միտումներով՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.
– ողջունում ենք ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար,
– մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում,
– ողջունում ենք Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև վերջիններիս անդամ պետությունների ղեկավարների աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին,
– կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանում իրականացվող և իրականացվելիք բարեփոխումներում հասարակության ակտիվ և լիարժեք մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես՝ ստեղծել և զարգացնել ինստիտուցիոնալ շրջանակներ՝ դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավման համար,
– հորդորում ենք ՀՀ իշխանություններին դրսևորել վճռականություն և հետևողականություն բարեփոխումների իրականացման գործընթացում,
– կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմի և ժողովրդի իշխանության շարունակական յուրացման իրավաքաղաքական գնահատականը,
– հորդորում ենք ՀՀ իշխանություններին հետամուտ լինել դատական համակարգի լիակատար և խորքային զտման (վեթինգի) վերաբերյալ իրենց խոստմանը և անհապաղ սկսել դրա իրականացումը,
– կոչ ենք անում Հայաստանի բոլոր ժողովրդավարական ուժերին առժամանակ մի կողմ թողնել միմյանց ՀՀ իշխանությունների հետ ունեցած բոլոր տարաձայնությունները՝ միավորելով ջանքերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում,
– կոչ ենք անում Եվրոպական կուսակցություններին խուսափել Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ տալուց։
Ծանոթություն․ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը»: