Fact Checking լրագրության աշնանային դպրոց

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 21-24-ը Ծաղկաձորում  կազմակերպել էր Փաստերի ստուգման (Fact Checking) աշնանային դպրոց գործող լրագրողների և ուսանողների համար։ Դպրոցում դասախոսությամբ հանդես եկան մեդիա ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից։ Մասնավորապես բանախոսությամբ հանդես եկան Ալեքսեյ Նաբոժնյակը ուկրաինական StopFake լրատվականից, Տարաս Իլկիվն «Ինտերնյուս-Ուկրաինայից», տնտեսագետ, «Հանրային քաղաքականության հետազոտման ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը, Հրանտ Գալստյանը «Հետք» լրատվականից, Բորիս Նավասարդյանը Երևանի մամուլի ակումբից։ Ինչպես նաև իրենց փորձով կիսվեցին «Իրազեկ քաղաքացիների միավորուման» Sut.am կայքի լրագրողները և զեկույցով հանդես եկան «Իրազեկ քաղաքացիների միավորուման» տնտեսական փորձագետ Անդրանիկ Մանուկյանն ու իրավաբան Էդգար Հակոբյանը։

Միջոցառումը նպատակ ունի զարգացնել ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ լրագրողների և ուսանողների մասնագիտական հմտությունները՝ Fact Checking լրագրության ոլորտում:



Առնչվող